Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Նյու Յորքում նկարիչները գունազարդել են 40 մոդելների մարմիններ

Նյու Յորքում նկարիչները գունազարդել են 40 մոդելների մարմիններ

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նյու Յորքի Մանհեթենում նկարիչներն աշխարհում առաջին անգամ հանրության աչքի առաջ գունազարդել են 40 մոդելների մերկ մարմիններ՝ Bodypainting Day (Մարմինների գունազարդման օր) միջոցառման շրջանակում: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, ակցիայի գաղափարի հեղինակն է Էնդի Գոլուբինը, որը պատմել է, որ Նյու Յորքը դարձել է միակ քաղաքը, որտեղ իրեն թույլատրել են անցկացնել նման տոնակատարություն։

Գոլուբը և նրա մոդել Զոի Ուեսթն 2011-ին արդեն փորձել են նման նախագիծ իրականացնել Թայմս Սքուերում (հրապարակ Մանհեթենի կենտրոնական մասում), սակայն ձերբակալվել են տեղի իշխանությունների կողմից։ Դատական լսումներից հետո քաղաքը ստիպված է եղել մոդելին 15.000 դոլար վճարել, քանի որ Նյու Յորքում հրապարակային մերկացումն օրինական է համարվում, սակայն միայն այն դեպքում, եթե անհրաժեշտ է որևէ ցուցադրության, շոուի կամ ներկայացման համար։ Այս անգամ նկարիչը շոուի անցկացումից առաջ ստացել է քաղաքապետարանի թույլտվությունը։ Ակցիայից հետո մոդելները քայլել են Բրոդվեյով, այնուհետ վերադարձել Թայմս Սքուեր՝ ֆոտոսեսիայի համար։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]