Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Մաքսային միությունը 5-10 տարի կարող է միասնական արժույթ ունենալ. Շուվալով

Մաքսային միությունը 5-10 տարի կարող է միասնական արժույթ ունենալ. Շուվալով

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Չի բացառվում, որ Մաքսային միության երկրները՝ Ռուսաստանը, Բելառուսը և Ղազախստանը, 5-10 տարի անց միասնական արժույթ ունենան: Նման հայտարարություն է կատարել Ռուսաստանի առաջին փոխվարչապետ Իգոր Շուվալովը՝  «Նախագահի ակադեմիայի ամառային կամպուսի» մասնակիցների հետ հանդիպման ժամանակ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով ng.ru-ն, Շուվալովն ասել է. «Կանցնի եւս 5-10 տարի եւ միասնական արժույթի ձեւավորման հարցը կդառնա արդիական: Մի քանի տարի անց կլինի միասնական էմիսիոն կենտրոն և միասնական արժույթ»:

Միասնական արժույթի անցնելու նախաձեռնությամբ առաջին անգամ հանդես է եկել Ղազախստանի Նախագահ Նուրսուլթան Նազարբաևը, ով առաջարկել էր ձևավորվելիք Եվրասիական տնտեսական միությունում անցում կատարել մեկ միասնական արժույթի:

Այս նախաձեռնությանը հավանություն էին տվել բոլոր կողմերը, նույնիսկ որոշվել էր նոր արժույթի անունը՝ ալթըն, սակայն գործնական քայլերը շատ դանդաղ էին ընթանում: Միասնական արժույթի հարցը նոր հրատապություն ստացավ 2014թ-ի մայիսից հետո, երբ Ռուսաստանի, Բելառուսի և Ղազախստանի նախագահները ստորագրեցին Եվրասիական տնտեսական միություն ստեղծելու համաձայնագիրը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]