Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Թուրքիայում երթուղային ավտոբուսի այրվելու հետեւանքով 4 մարդ զոհվել, բազմաթիվ մարդիկ էլ վիրավորվել են

Թուրքիայում երթուղային ավտոբուսի այրվելու 
    հետեւանքով 4 մարդ զոհվել, բազմաթիվ 
մարդիկ էլ վիրավորվել են

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ստամբուլում երթուղային ավտոբուսի շարժիչում ծագած հրդեհը արագորեն տարածվել է ամբողջ սրահով մեկ, ինչի պատճառով այնտեղ գնվող 4 ուղեւորներ զոհվել, բազմաթիվ ուղեւորներ էլ տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական CNNTurk հեռուստաալիքը:

Ավտոբուսի հետնամասում ծուխ նկատած վարորդը փորձել է արգելակել, սակայն, տրանսպորտային միջոցի արգելակները չեն գործել: Ճանապարհի եզրազարդերին զարնվելով, մոտ 100 մետր ընթանալուց հետո, ավտոբուսում մի քանի պայթյուն է տեղի ունեցել եւ այն ամբողջովին բռնկվել է: Վարորդին չի հաջողվել բացել նաեւ ավտոբուսի դռները: Դեպքի վայր մեծ թվով հրշեջ եւ շտապօգնության մեքենաներ են ժամանել: Վիրավորները տեղափոխվել են հիվանդանոցներ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]