Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Հայրենիքի նկատմամբ սերն սկսվում է մանրուքներից. համացանցում հայտնվել է «Ես սիրում եմ իմ երկիրը» տեսանյութը

Հայրենիքի նկատմամբ սերն սկսվում է մանրուքներից.  համացանցում հայտնվել է «Ես 
սիրում եմ իմ երկիրը» տեսանյութը

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Youtube տեսահոսթինգում այսօր հայտնվել է «I love my country» («Ես սիրում եմ իմ երկիրը») տեսանյութ-սոցիալական գովազդը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ տեսանյութն արդեն հասցրել է դիտել 170-ից ավելի օգտատեր: Տեսահոլովակի ռեժիսորն է Հարություն Շատյանը, իսկ պրոդյուսերը՝ Աշոտ Սարգսյանը: Սոցիալական գովազդի քասթինգն իրականացրել է «Individuum» ընկերությունը:

Տեսանյութի հեղինակները փորձել են ցույց տալ հանրությանը, որ հայրենիքի նկատմամբ սերը սկսվում է մանրուքներից: Հերոսներից մեկն աղտոտում է փողոցը՝ հատակին գցելով իր ծխախոտի մնացորդը, սակայն մյուսը, ով անվասայլակով հաշմանդամ է, բարձրացնում է այն և նետում աղբարկղը: Տեսանյութը եզրափակվում է հետևյալ բառերով` «Ես սիրում եմ իմ երկիրը, իսկ դո՞ւ»:

Տեսանյութի պրոդյուսեր Աշոտ Սարգսյանն իր ֆեսյբուքյան էջում նշել է. «Եթե ամեն մեկս ուշադիր լինենք մեր երկրի հանդեպ, ինձ թվում է` մեր երկրում շատ բան կփոխվի: Շնորհակալություն ստեղծագործական անձնակազմին: Ապրեք շատ»:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]