Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Վրաստանի էներգետիկայի նախարարը շնորհակալություն է հայտնել Հայաստանին աջակցության համար

Վրաստանի էներգետիկայի նախարարը շնորհակալություն է հայտնել Հայաստանին 
աջակցության համար

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաստանի փոխվարչապետ եւ էներգետիկայի նախարար Կախա Կալաձեն շնորհակալություն է հայտնել Հայաստանի «եղբայր ժողովրդին»՝ Վրաստանի տարածքի զգալի մասում էլեկտրաէներգիայի անջատումից հետո ցուցաբերված օգնության համար: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով վրացական Civil.ge լրատվական կայքը, Կալաձեն ասել է, որ դա ամենախոշոր վթարն էր վերջին 4 տարիների ընթացքում:  «Մենք հայտնվել էինք ֆորս-մաժորային իրավիճակում, և Հայաստանը մեզ հոսանք մատակարարեց: Շնորհակալություն եմ հայտնում հայերին»,- նշել է Վրաստանի էներգետիկայի նախարարը:

Հուլիսի 27-ին էլեկտրական գծի խափանման հետևանքով Վրաստանի տարածքի մեծ մասը, ներառյալ Թբիլիսին, հոսանքազրկվել էր: Վրաստանի էներգետիկայի նախարարության հաղորդագրության համաձայն՝ դա պայմանավորված է եղել «Իմերեթի» 500 կՎտ-անոց էլեկտրագծի վթարով, որով իրականացվում է էլեկտրաէներգիայի մատակարարումը երկրի արևմուտքից արևելք: Վնասվել են նաև 220 կՎտ-անոց «Կոլխեթի 2» և «Պալիաստոմի 2» էլեկտրագծերը: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]