Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Ստամբուլի մզկիթներում ադրբեջանցի մոջահեդներ են պատրաստում

Ստամբուլի մզկիթներում ադրբեջանցի 
                                     մոջահեդներ են պատրաստում

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Իրաքի եւ Լեւանտի իսլամական պետություն» (ԻԼԻՊ) ահաբեկչական խմբավորումը գործնականում «գրավել» է Ստամբուլի բոլոր մզկիթները, որտեղ ադրբեջանց ապագա մոջահեդներին պատրաստում են սիրիաական պատերազմում կռվելու համար: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով թուրքական ԶԼՄ-ները, հայտարարել է ջաֆարիների (իսլամի սունի ուղղության աղանդ) առաջնորդներից Հասան Քանաալթըն:

Նրա խոսքով` ԻԼԻՊ-ը վերահսկողության տակ է վերցրել Ստամբուլի Ֆաթիհ, Աթաշեհիր, Էսենյուրթ եւ Բաղչըլար շրջանների մի շարք մզկիթներ: Ադրբեջանցի եկած երիտասարդներն այդ մզկիթներում հանձնարարականներ են ստանում, իսկ հետո երիտասարդներին ուղարկում են պատերազմ` Սիրիա:

«Իշխանությունները չեն միջամտում, եւ մենք փորձում ենք ինքնուրույն ապահովել մեր համայնքի անդամների անվտանգությունը: Մենք հանդիպում ենք խնդրել ներքին գործերի նախարար Աֆգան Ալադանի հետ, սակայն, 10 օր է անցել, նրանից պատասխան չկա», -ասել է Քանաալթըն:

Նա նաեւ նշել է, որ մի քանի օր առաջ Մուհամադիա մզկիթի վրա հարձակում է գործվել, որտեղ հավաքվում էին ջաֆարիների համայնքի անդամները, ինչի հետեւում, ենթադրաբար, կանգնած են ԻԼԻՊ-ի անդամները:

«Մեզ ասացին, որ ազան (մոլլայի կողմից նամազի կանչ) թույլ չեն տա: Ֆաթիհն այն շրջաններից մեկն է, որտեղ ամրապնդվել են ԻԼԻՊ-ի անդամները: Այնտեղ սալաֆիները բրոշյուրներ են բաժանում եւ հակաշիական քարոզչույուն տանում: Նրանք Աթաշեհիրում ստեղծել են իրենց ներկայացուցչությունների ճյուղավորված ցանցը, որտեղ Սիրիա ուղարկվելուց առաջ հյուրընկալվում են Ադրբեջանից ժամանած մեծ թվով երիտասարդներ: Պետությունը չի կարող չիմանալ այդ մասին»,- ասել է ջաֆարի առաջնորդը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]