Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Արցախում մեկնարկել է «Բանակում 2014» վրանային բանակումը

Արցախում մեկնարկել է «Բանակում 2014» վրանային բանակումը

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախում մեկնարկել է Երևանի պետականհամալսարանի ուսանողական խորհրդի նախաձեռնությամբ իրականացվող «Բանակում 2014» վրանային բանակումը:  Մեկ շաբաթվա ընթացքում հայ երիտասարդները քննարկելու են ամենատարբեր հարցեր` Արցախյան հիմնահարցից մինչև ուսանողական խնդիրներ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին միջոցառման կազմակերպիչները, բանակումի մեկնարկը տրվել է Սյունիքի մարզի Խնձորեսկ գյուղում:

«Արցախյան մեր շրջագայությունը սկսեցինք Սյունիքից` Մխիթար Սպարապետի շիրիմին այցելությամբ: Նա Սյունյաց և Արցախ աշխարհներում ընկալվում է որպես հզորագույն ռազմական գործիչ, ով 18-րդ դարի դարասկզբին եղել է անկախության համար պայքարող վառ կերպարներից մեկը»,- նշել է ԵՊՀ ուսանողների հետ տարվող աշխատանքների բաժնի վարիչ Վահագն Վարագյանը:

Խնձորեսկն արդեն 3 տարի է, ինչ երիտասարդներին ու նաև զբոսաշրջիկներին իր մոտ է բերում Ճոճվող կամրջի շնորհիվ:  Կամրջի կառուցման հեղինակներից Սևադա Շահնազարյանը նշում է, որ այն նաև կոչվում է  Սիրո կամուրջ:  Կամրջի կառուցումը ֆինանսավորել է Սևադա Շահնազարյանի ընկեր Ժորա Ալեքսանյանը:

Խնձորեսկից հետո ԵՊՀ ուսանողներին միացել են նաև Արցախի պետական համալսարանի ուսանողները:  Մշտական տեղակայման վայր առաջիկա 7 օրերին դարձել է Արցախի Հադրութի շրջանի Տող գյուղը: «Այս բանակման նպատակը մեկն է` հավաքել երիտասարդներին մեկ հարկի տակ, քննարկել երիտասարդությանն ու ուսանողությանը հուզող հարցեր, ինչպես նաև փնտրել ուղիներ դրանց լուծման համար: Մենք մեր առջև նպատակ ենք դրել այս բանակումը դարձնել ամենամյա և հետագա տարիներին ընդլայնել ու կազմակերպել համաբուհական բանակում»,- ասել է Վահագն Վարագյանը:

Առաջիկա օրերին երիտասարդներին հյուրընկալվելու են Արցախի բարձրաստիճան այրեր, նրանց հետ քննարկվելու են Արցախյան հիմնահարցին, Արցախի զարգացման ուղղություններին վերաբերող հարցեր, ինչպես նաև այցելելու են պատմամշակութային վայրեր, ծանոթանալու են Արցախի արժեքների հետ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]