Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Բուենոս Այրեսում տեղի է ունեցել «Նոյ» խմբի համերգը

Բուենոս Այրեսում տեղի է ունեցել «Նոյ» խմբի համերգը

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բուենոս Այրեսի Պալերմո թաղամասի «Արմենիա» դահլիճում մի քանի ժամ շարունակ հնչել է հայկական ժողովրդական երաժշտություն` տեղի «Նոյ» խմբի նախաձեռնությամբ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով Prensa Armenia.com-ը, «Նոյ»-ի անդամներից եւ համերգի կազմակերպիչ Առնո Ստեփանյանը նշել է, որ համերգի նպատակը հայկական երաժշտության տարածումն է:

«Նման համերգների առկայությունը հատկապես կարեւոր է երեխաների համար, ովքեր հեռու են Հայաստանից եւ նրանց կապը հայկական մշակույթի հետ ավելի թույլ է»,- ասել է Ստեփանյանը` հավելելով, որ հայկական ժողովրդական երաժշտությունը շատ նման է արգենտինական ֆոլկին, եւ նրանք փորձում են միաձուլել ռիթմերն ու ոճերը եւ ներկայացնել հայկական ժողովրդական ստեղծագործություններ` նոր գործիքավորմամբ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]