Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Սոնա Ռուբենյանն արժանացել է «Նոր ալիք»-ի «Հանդիսատեսի համակրանք» մրցանակին

Սոնա Ռուբենյանն արժանացել է «Նոր ալիք»-ի «Հանդիսատեսի համակրանք» 
մրցանակին

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Նոր ալիք» երիտասարդ կատարողների միջազգային մրցույթում այս տարի Հայաստանը ներկայացնող երգչուհի Սոնա Ռուբենյանը 19 370 ձայնով հաղթող է ճանաչվել «Հանդիսատեսի համակրանք» անվանակարգում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ մրցույթի պաշտոնական կայքում հայտնվել են մրցանակի համար օրեր շարունակ անցկացված քվեարկության արդյունքները:

Մրցույթի քվեարկությունը պետք է ավարտվեր այսօր` ժամը 12:00-ին, սակայն այն  երկարաձգվել էր մինչև 17:00-ն: Ժամը 12:00-ի արդյունքներով ևս առաջին տեղում մեր պատվիրակն էր՝ Սոնա Ռուբենյանը: Երկրորդ հորիզոնականում է Ղազախստանի ներկայացուցիչ Ալիշեր Կարիմովը՝ 18158 ձայնով, իսկ երրորդ տեղում 16324 ձայնով Մոնիկա Լինկիտեն է Լիտվայից:

Ռուբենյանը հատուկ մրցանակ կստանա նաև woman.ru կայքի կողմից: Շաբաթներ շարունակ woman.ru-ի ընթերցողներն ընտրել են «Նոր ալիք»-2014 մրցույթի իրենց սիրելիին և քվեարկել են նրա համար: Օնլայն քվեարկության արդյունքներով Սոնան հավաքել է 487 ձայն:

«Նոր ալիք» մրցույթը Յուրմալայում այս տարի անցկացվում էր հուլիսի 22-27-ը: Մրցութային համերգների հեռարձակումից բացի, ցուցադրվում էին օրագրեր, որոնք հեռուստադիտողին հնարավորություն են ընձեռում ավելի լավ պատկերացում կազմել մրցույթի շրջանակներում հայ պատվիրակի առօրյայի մասին:

Միջազգային «Նոր ալիք» մրցույթը կազմակերպվում է ամեն տարի: Առաջին մրցույթը տեղի է ունեցե 2002 թվականին Յուրմալայում: Մրցույթի ստեղծման գաղափարը պատկանում է Իգոր Կրուտոյին և Ռայմոնդ Պաուլսին: 2008 թվականից սկսած` ամեն տարի անցկացվում է նաև «Մանկական նոր ալիք»-ը, որի առաջին մրցույթը տեղի է ունեցել նոյեմբերի 28-ին և 29-ին`Մոսկվայում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]