Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Մալազիան 68 ոստիկան կուղարկի Դոնեցկ` Boeing 777-ի կործանման վայրում աշխատելու համար

Մալազիան 68 ոստիկան կուղարկի Դոնեցկ` Boeing 777-ի կործանման վայրում 
աշխատելու համար

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Առաջիկա շաբաթ մալազիական կողմը ոստիկանների խումբ կուղարկի Ուկրաինա` Boeing 777-ի աղետի վայրում աշխատելու համար: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` ինչպես տեղեկացնում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը, այդ մասին հայտնել են երկրի վարչապետի աշխատակազմից: «Հուլիսի 30-ին 68 ոստիկաններ կմեկնեն Կուալա Լումպուրից և կմիանան տեղում աշխատող միջազգային փորձագետներին»-նշված է հայտարարության մեջ:

Ավելի վաղ Մալազիայի կառավարության ղեկավարը հեռախոսազրույց է ունեցել Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության ղեկավար Ալեքսանդր Բորոդայի հետ: Զրույցի արդյունքում պայմանավորվածություն էր ձեռք բերվել ինքնաթիռի «սև արկղերի», զոհված ուղևորների մարմինների տեղափոխման, ինչպես նաև աղետի վայր փորձագետների խմբի մուտքն ապահովելու վերաբերյալ:

Դոնեցկի մարզի տարածքում` հուլիսի 17-ին` տեղական ժամանակով ժամը 18:00-ին, աղետի է ենթարկվել Malaysia Airlines ավիաընկերությանը պատկանող ավիաընկերության Boeing-777 ինքնաթիռը: Ավիափոխադրողի ճշտված տվյալների համաձայն, աղետի հետեւանքով զոհվել են օդանավում գտնվող բոլոր 283 ուղեւորները եւ անձնակազմի 15 անդամները:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]