1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Կարապի լճի տարածքում Վարդավառը նշվել է ջրային հրավառությամբ

Կարապի լճի տարածքում Վարդավառը նշվել է ջրային հրավառությամբ

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վարդավառի տոնի առիթով Երևանի քաղաքապետարանի կազմակերպած միջոցառումներից գլխավորն ու ամենամարդաշատը Կարապի լճի տարածքում է եղել, որտեղ, կանխատեսելով սպասվելիք իրադարձությունները, առավոտյան նաև օրվա խորհրդին համահունչ փոքրիկ դույլեր են բաժանվել: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, Կարապի լիճը յուրօրինակ ջրամբարի է վերածվել` ջրի անսպառ պաշար ապահովելով հավաքված մեծ ու փոքր երևանցիների ու մայրաքաղաքի հյուրերի, ինչպես նաև նրանց հետևող անցորդների համար:

Ջրառատ այս տարածքում ներկաների տոնական տրամադրությունն ու ուրախ ժամանցը մինչև երեկո կապահովեն ինչպես Երևանին նվիրված, այնպես էլ այլ երգերն ու տոնական ուրախ երաժշտությունը: Իսկ ՀՀ ԱԻՆ հրշեջ մեքենաներից արձակվող ջրաշիթերն այսօր, բարեբախտաբար, միայն ադրենալինի հավելյալ չափաբաժին ապահովելուն են միտված եղել: Տոնախմբությունն ուղեկցվել է մի շարք հաճելի անակնկալներով: Բոլոր ներկաներն ու, հատկապես, մայրաքաղաքի հյուրերը, որոնցից շատերն առաջին անգամ են այդպիսի տոնախմբության ականատեսն ու ակամա մասնակիցը դարձել, շնորհակալություն են հայտնել Երևանի քաղաքապետարանին` կայացած հերթական տոնախբության համար:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]