Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Կաթնամթերքի ոլորտում աճ արձանագրելու համար առաջարկվում է տրամադրել մատչելի տոկոսադրույքներով վարկեր

Կաթնամթերքի ոլորտում աճ արձանագրելու համար առաջարկվում է տրամադրել 
մատչելի տոկոսադրույքներով վարկեր

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում կաթնամթերքի արտադրության գործում հնարավոր փակուղում հայտնվելուց խուսափելու համար անհրաժեշտ է արտաքին շուկաների համար բարձր պահանջարկ ունեցող պանրի տեսակներ արտադրել: Այլապես երկրում հնարավոր է առաջանա կաթի դեֆիցիտ, եթե կաթնարտադրողների համար եկամտաբեր չդառնա պանրի արտահանումը: Այդ մասին հուլիսի 26-ին լրագրողների հետ զրույցում նշեց սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը:

«Այս ոլորտում ամենա ծախսատար խնդիրն արտահանելն ու վաճառքի համար պարտադիր լիցենզիա ստանալն է: Սակայն արտադրողն այդպիսի հավելյալ գումարներ չունի», - «Արմենպրես»-ի փոխանցմամբ` նկատեց Ադիբեկյանը` հավելելով, որ կաթնային արդյունաբերության ոլորտում անհրաժեշտ է մատակարարվող հումքի նորմավորված համակարգ, պետության կողմից կաթի գնի ձևավորում, պանրագործ կազմակերպություններին մատչելի վարկերի տրամադրում:

«Կաթի գինը նախկին 80 դրամից դարձել է 150 դրամ: Միաժամանակ, մթերողը չի տարբերակում կաթնարտադրությամբ հարուստ և ավելի սուղ հնարավորություններ ունեցեղ գոտիների միջև: Այն դեպքում, երբ կաթով ավելի հարուստ տեղանքներում կաթի գինը համեմատաբար պետք է ավելի ցածր լինի, քան կաթնարտադրությամբ ավելի աղքատ վայրերում, որպեսզի խթանվի վերջիններիս մոտ ցանկությունը շարունակել զբաղվել կաթնարտադրությամբ»,- ասաց Ադիբեկյանը: Ըստ բանաախոսի՝ Խորհրդային տարիներին Հայաստանը անդրկովկասյան հանրապետություններից ուներ պանրի սպառման ամենա բարձր ցուցանիշը:

Եթե 1975թ-ին Հայաստանում մեկ շնչի համար պետական գործարաններում արտադրվում էր 7 կգ պանիր, ապա Ադրբեջանում՝ 1, իսկ Վրաստանում՝ 5 կգ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]