Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Խաղարկվեցին նետաձգության Եվրոպայի առաջնության վերջին մեդալները

Խաղարկվեցին նետաձգության Եվրոպայի առաջնության վերջին մեդալները

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արմավիրի մարզի Արշալույս գյուղում ավարտված նետաձգության Եվրոպայի 21-րդ առաջնության վերջին օրը` հուլիսի 26-ին, հատկապես աչքի ընկան Ռուսաստանի, Հոլանդիայի եւ Գերմանիայի մարզիկները:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը,  ռուսաստանցի Տատյանա Սեգինան եզրափակչում 6:0 հաշվով հաղթելով լեհուհի Նատալիա Լեսնյակին` նվաճեց Եվրոպայի չեմպիոնուհու կոչումը ռեկուրվ՝օլիմպիական  մրցաձեւում:

Նրա համաերկրացի Սվետլանա Չերկաշնեւան եզրափակչում լրացուցիչ չափանիներով հաղթանակ տարավ իտալուհի Լաուար Լոնգոի նկատմամբ և նվաճեց հերթական ոսկե մեդալը, այս անգամ քոմփաունդ ոչ օլիմպիական մրցաձեւում:

Կանանց մրցաշարի այս երկու մրցաձեւերում բրոնզե մեդալները բաժին հասան իսպանուհի Ալիսիա Մարինին եւ գերմանուհի Յանին Մայսներին:

Տղամարդկանց ռեկուրվ մրցաձեւում  լավագույնն Էր գերմանացի Ֆլորիան Կալունդը, որը եզրափակչում որեւԷ շանս չթողեց բելառուս Անտոն Պրիլեպովին՝ 7:1, բրոնզե մեդալը նվաճեց ֆրանսիացի Պիեր Պլիյոնը:

Իսկ-տղամարդկանց մրցաշարի քոմփաունդ մրցաձեւում լավագույնն Էր հոլանդացի Պետեր ԷլՑինգան, որը վճռական մրցամարտում 146:142 հաշվով առավելության հասավ իտալացի Սերջիո Պանյիի նկատմամբ:Բրոնզե մեդալի արժանացավ ֆրանսիացի Սեբաստիեն Պենոն, որը 145:140 հաշվով առավելության հասավ բրիտանացի Վանքան Բասբիի նկատմամբ:

Նետաձգության Եվրոպայի առաջնության փակման արարողության ժամանակ մարզաձեւի Եվրոպայի ֆեդերացիայի նախագահ, իտալացի Մարիո Սկարցելան շնորհակալություն հայտնեց Հայաստանի նետաձգության ֆեդերացիային` նման բարձր կարգի մրցաշարը  հաջող անցկացնելու առիթով եւ շնորհավորեց բոլոր մասնակիցներներին`  հետաքրքիր առաջնության կապակցությամբ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]