Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Հայաստանի նետաձգության ֆեդերացիան կարողացավ ապահովել Եվրոպայի առաջնության պատշաճ մակարդակ. Հական Չաքրօղլու

Հայաստանի նետաձգության ֆեդերացիան կարողացավ ապահովել Եվրոպայի 
առաջնության պատշաճ մակարդակ. Հական Չաքրօղլու

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում հուլիսի 21-26-ը անցկացված  նետաձգության Եվրոպայի 21-րդ առաջնությունն իր արժանի տեղն Է  զբաղեցրել մարզաձեւի պատմության մեջ եւ այն նոր խթան կհանդիսանա նետաձգության հետագա զարգացման համար: Այդ մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց Եվրոպայի նետաձգության ֆեդերացիայի փոխնախագահ Հական Չաքրօղլուն` ամփոփելով մրցաշարի արդյունքները:

Ազգությամբ թուրք պաշտոնյան նշեց, որ արդեն երրորդ անգամն Է այցելում Հայաստան որպես Եվրոպական նետաձգության ֆեդերացիայի պատվիրակ եւ բոլոր դեպքերում Էլ հայաստանյան կազմակերպիչները կարողացել են արժանի մակարդակով անցկացնել մրցումները:

Այս անգամ դա ավելի բարդ խնդիր Էր, քանզի եվրոպական մրցումներին մասնակցեցին գրեթե 40 երկրների 300-ից ավելի մարզիկներ, ինչը ռեկորդային թիվ Էր, բայց Հայաստանի նետաձգության ֆեդերացիան կարողացավ ապահովել մրցումների պատշած մակարդակը:

Չաքրօղլուն նշեց, որ առաջնությունն աչքի է ընկել համառ մրցապայքարով եւ բարձր արդյունքներով:

Նրա խոսքով` օգոստոսի 5-ին Լեհաստանի Վրոցլավ քաղաքում մեկնարկող նետաձգության աշխարհի գավաթի խաղարկությանը կմասնակցեն  մոտավորապես 50 երկրների մարզիկներ եւ հույս հայտնեց, որ նրանց թվում կլինեն նաեւ հայ նետաձիգները:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]