1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

«Ծառայում եմ հայրենիքիս». 416 շրջանավարտ ստացավ սպայական կոչում և պատրաստվեց հետագա ծառայությանը

«Ծառայում եմ հայրենիքիս». 416 շրջանավարտ ստացավ սպայական կոչում և 
պատրաստվեց հետագա ծառայությանը

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի պաշտպանության նախարարության ռազմական ուսումնական հաստատությունների շրջանավարտների ու նրանց հարազատների համար օրը տոնական էր: Հուլիսի 26-ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի, ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի, քաղաքական և հոգևոր դասի այլ ներկայացուցիչների մասնակցությամբ կայացավ տարբեր ռազմաուսումնական հաստատությունների 416 շրջանավարտների ավարտական միջոցառումը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ` արարողության ժամանակ շրջանավարտները Նախագահի, պաշտպանության նախարարի և փոխնախարարի ձեռքից ստացան առաջին սպայական` լեյտենանտի կոչման վկայականն ու հուշանվեր: Միջոցառման ընթացքում սպաները հրաժեշտ տվեցին մարտական դրոշին, կատարեցին «Հրաժեշտի երգը»` պատրաստվելով անցնել սպայական ծառայության Հայաստանի տարբեր զորամասերում:

Հարոյան Ամիրը, ով սպայական կոչմանն արժանացած շրջանավարտներից մեկն է, համոզված է`զինվոր-սպա փոխհարաբերությունները պետք է հիմնված լինեն փոխադարձ հարգանքի վրա: «Բոլորն էլ շատ լավ տրամադրվածությամբ են գնում զորամասեր, որպեսզի շարունակեն իրենց հետագա ծառայությունը: Մենք այն գիտակցումն ունենք, որ հրամանատարը պետք լինի զինվորի ավագ ընկերը»,-ասաց սպան: Նրա խորհուրդը նորակոչիկներին կլինի այն, որ մարտական հերթապահություն իրականացնելիս լինեն զգոն ու կատարեն իրենց պարտականությունները հստակ ու ճշգրիտ: «Խորհուրդ կտամ ծառայությանը վերաբերվել շատ լրջորեն, քանի որ մենք հակառակորդ ունենք, պահում ենք սահման, պետք է աչալրջորեն պահպանենք այն»-հավելեց նա: Մարշալ Արմենակ Խամփերյանցի անվան ռազմական ավիացիայի ինստիտուտի շրջանավարտ Անի Ժամհարյանը երեք աղջիկ սպաներից է, ով այսօր ավարտեց ուսհաստատությունը:

«Համալրում ենք Հայոց բանակի շարքերը, ես կապավոր եմ լինելու բանակում: Մեծ հպարտություն եմ զգում այս պահին` չնայած մինչ այդ էլ հպարտ էի, երբ կուրսանտական համազգեստը էի հագնում»,-ասաց սպան` նշելով, որ բանակում իր նրբությամբ, քնքշությամբ, մայրական վերաբերմունքով ավելի ջերմություն կմտցնի: Հարցին ի պատասխան, թե ինչպես որոշեց այդ մասնագիտությունն ընտրել, սպան նշեց, որ վաղուցվամից սիրում էր, ու, չնայած իր հարազատներից ոմանք դեմ են եղել, բայց նա անրդվելի է եղել:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]