Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

ԼՂՀ-ն պատրաստ է քննչական գործողությունների ավարտից հետո քննարկել ադրբեջանցի դիվերսանտի դիակը հարազատներին հանձնելու հարցը

ԼՂՀ-ն պատրաստ է քննչական գործողությունների ավարտից հետո քննարկել 
ադրբեջանցի դիվերսանտի դիակը հարազատներին հանձնելու հարցը

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 26 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ռազմագերիների, պատանդների եւ անհայտ կորածների հարցերով զբաղվող պետական հանձնաժողովը հայտարարություն է տարածել ձերբակալված ադրբեջանցի դիվերսանտների հետ կապված: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը` հայտարարության մեջ նշված է, որ ԼՂՀ ռազմագերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով զբաղվող պետական հանձնաժողովը, բարի կամք դրսևորելով, հաշվի առնելով այն փաստը, որ 1993 թվականին ԼՂՀ-ն միակողմանի ընդունել է Ժնևի 1949թ. Կոնվենցիան, իսկ 2002թ., որպես հավելում, նաեւ քառակողմ համաձայնագիր է կնքվել ԼՂՀ իրավապահ մարմինների եւ Կարմիր Խաչի Միջազգային Կոմիտեի միջեւ, դիմել է Ադրբեջանի Հանրապետության՝ ԼՂՀ տարածքում ձերբակալված քաղաքացիների գործը քննող քննիչին՝ ձերբակալվածների հետ Կարմիր Խաչի Միջազգային Կոմիտեի ներկայացուցիչների տեսակցությունը թույլատրելու խնդրանքով: Քննիչը հանձնաժողովի միջնորդությունը բավարարել է: Հանդիպումը կայացել է այսօր՝ հուլիսի 26-ին:

Ռազմագերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով զբաղվող պետական հանձնաժողովը, հիմք ընդունելով անօրինական կերպով ԼՂՀ տարածք մուտք գործելու և մի շարք ծանր և առանձնապես ծանր հանցագործություններ կատարելու փաստերի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննության ընթացքում ձեռք բերված տվյալները, համարում է, որ ի դեմս Ադրբեջանի Հանրապետության քաղաքացիներ Շահբազ Ջալալ օղլի Գուլիեւի, Դիլհամ Գարդաշխան օղլի Ասկերովի և քննությամբ դեռեւս ինքնությունը չպարզված անձի, գործ ունենք առնվազն հատուկ պատրաստվածություն անցած հանցավոր խմբի հետ, որի գործողությունների արդյունքում այս պահի տվյալներով կա 2 զոհ, այդ թվում՝ մեկը՝ անչափահաս, և մեկ ծանր վիրավոր:

«Հենվելով ունեցած և արդեն հրապարակված տվյալների վրա՝ ԼՂՀ ռազմագերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով զբաղվող պետական հանձնաժողովը հայտարարում է, որ նշված անձանց վրա չի տարածվում՝ՙՌազմագերիների հետ վարվելակերպի մասին՝ Ժնևի կոնվենցիան, քանի որ նրանք չեն համապատասխանում կոնվենցիայով սահմանված կատեգորիաներից որևէ մեկին: Հաստատված համարելով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դեմ այդ անձանց թշնամական գործողությունները և հենվելով Ժնևի 4-րդ կոնվենցիայի 5-րդ հոդվածի վրա՝ հանձնաժողովը հայտարարում է, որ նշված անձանց վրա չի տարածվում նաեւ՝ՙ Պատերազմի ժամանակ քաղաքացիական բնակչության պաշտպանության մասին՚ Ժնևի կոնվենցիան, միաժամանակ վստահեցնում, որ նրանց նկատմամբ դրսևորվում է մարդասիրական վարվելակերպ՝ Ժնևի 4-րդ կոնվենցիայի 3-րդ մասով սահմանված նորմերի շրջանակներում, և հետագայում էլ, քրեական հետապնդման ժամանակ, նրանք օգտվելու են արդարացի դատաքննության իրավունքից:

Ինչ վերաբերում է խմբի երրորդ՝ սպանված անդամին, պետական հանձնաժողովն իր պատրաստակամությունն է հայտնում անձը պարզելուց և քննչական գործողությունների ավարտից հետո Կարմիր Խաչի Միջազգային Կազմակերպության հետ համագործակցել դիակը հարազատներին հանձնելու հարցում ևս: ԿԽՄԿ-ն կարող է զգալի արագացնել գործընթացը՝ այդ անձի ինքնությանը վերաբերող պաշտոնական հարցում ուղղելով Ադրբեջանի Հանրապետությանը և հավաստի տեղեկատվություն ստանալով»,- ասված է հայտարարության մեջ:

Քարվաճառում հուլիսի 14-ի ժամը 13:00-ի դրությամբ, ավարտվել է ՊԲ հատուկ նշանակության ստորաբաժանումների կողմից իրականացվող գործողությունը ադրբեջանական դիվերսիոն-հետախուզական խմբի վնասազերծման ուղղությամբ: Աարդյունքում խմբի բոլոր անդամները գերեվարվել կամ ոչնչացվել են հայկական ուժերի կողմից: ՀՀ ՊՆ-ն հայտարարել է, որ պատրաստ է միջազգային կառույցներին տրամադրել Քարվաճառում ադրբեջանական դիվերսիոն փորձի ապացույցները: ԼՂՀ և ՀՀ պետական սահմանահատվածում (Քարվաճառի ուղղություն) հակառակորդը ձեռնարկել է հերթական հետախուզադիվերսիոն ներթափանցման փորձը: Խմբի չեզոքացման ժամանակ հայզինծառայողները ոչնչացրել են մեկ դիվերսանտի: Փոխհրաձգության ժամանակ զոհվել է հայ սպա`1972թվականին ծնված մայոր Սարգիս Աբրահամյանը, վիրավորվել է 1977 թվականին ծնված Կարինե Դավթյանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]