Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Հակառակորդի դիվերսիոն խումբը ժամանակին հայտնաբերվել և կորուստներ կրելով շպրտվել է ելման դիրքեր. ՊԲ

Հակառակորդի դիվերսիոն խումբը ժամանակին հայտնաբերվել և կորուստներ կրելով 
շպրտվել է ելման դիրքեր. ՊԲ

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 26 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հուլիսի 26-ին, հակառակորդը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հյուսիսային և հյուսիս-արևելյան ուղություններով ձեռնարկել է դիվերսիոն հետախուզական ներթափանցման փորձեր: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Արցախ պաշտպանական բանակի մամուլի ծառայությունից, ՊԲ առաջապահ զորամասերի կողմից ձեռնարկված օպերատիվ գործողությունների արդյունքում վերջիններս ժամանակին հայտնաբերվել և կորուստներ կրելով ու թողնելով մեծաքանակ տեխնիկական միջոցներ և սպառազինություն հետ են շպրտվել ելման դիրքեր:

Ցավոք գործողությունների արդյունքում հրազենային մահացու վիրավորում է ստացել զինծառայող, 1994թ. ծնված, Խաչատուր Լևոնի Բադասյանը: ԼՂՀ պաշտպանությաննախարարությունը կիսում է ծանր կորստյան ցավը և իրզորակցությունը հայտնում Խ. Բադասյանի ընտանիքի անդամներին,հարազատներին և ծառայակիցներին: Դեպքի մանրամասները պարզելու համար տարվում քննություն:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]