Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Թուրքայում ավտոբուսի վթարից 49 մարդ վիրավորվել է

Թուրքայում ավտոբուսի վթարից 49 մարդ վիրավորվել է

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի Քոնյա քաղաքից Աղրը (Արարատ) մեկնող ավտոբուսը Կայսերի-Սիվազ ավոտմայրուղու 30-րդ կիլոմետրի վրա շրջվել է: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով «Անատոլու» լրատվական գործակալությունը, վթարի հետեւանքով վիրավորվել եւ տարբեր վնասվածքներ են ստացել 49 ուղեւորներ, այդ թվում` ավտոբուսի երկու վարորդները: Վիրավորները փոխադրվել են մոտակա հիվանդանոցներ: Վիրավորներից 6-ի վիճակը ծայրահեղ ծանր է: Նախնական տվյալներով` վթարի պատճառը վարորդի անուշադրությունն է, ինչի հետեւանքով նա կորցրել է տրանսպորտային միջոցի ղեկավարումը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]