Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Ոստիկանությունը բացահայտել է մի քանի գողությունների մանրամասներ

Ոստիկանությունը բացահայտել է մի քանի գողությունների մանրամասներ

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ոստիկանությունը վերջին օրերի ընթացքում բացահայտել է մի շարք գողությունների մանրամասներ: Ոստիկանության Տարոնի բաժնում հունիսի 27-ին հաղորդում էր ստացվել անհայտ անձի կողմից Սրբուհի Հ.-ի դրամապանակը` գումարներով, գողանալու մասին: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանությունից, քրեական գործի նախաքննության ընթացքում ձեռնարկված միջոցառումների շնորհիվ հուլիսի 25-ին պարզվել է, որ գողությունը կատարել է 1960 թ. ծնված Ռիտա Ա.-ն, որը խոստովանել է հանցանքը: Քննությունը վարում է ոստիկանության Տարոնի քննչական բաժանմունքը:

Բացի այդ, հուլիսի 25-ին, ժամը 19.50-ին, ոստիկանության Շենգավիթի բաժնի ծառայողները, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 1992 թ. ծնված Աննա Ս.-ին: Նա խոստովանել է, որ Արշակունյաց պողոտայում գտնվող հանրախանութի մի շարք սրահներից գողացել է կանացի սպորտային տաբատ, կանացի վերնաշապիկ և սպորտային բաճկոն: Գողոնն առգրավված է: Վնասի չափը պարզվում է:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]