Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Էրդողանը գնացքի անսարքության պատճառով ուշացել է քարոզարշավի հանրահավաքից

Էրդողանը գնացքի անսարքության պատճառով ուշացել է քարոզարշավի 
հանրահավաքից

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի նախագահի թեկնածու, գործող վարչապետ Ռեջեբ Թայիբ Էրդողանը նախընտրական քարոզարշավի շրջանակում Էսքիշեհիրում կազմակերպված հանրահավաքից 20 րոպե ուշացել է Անկարա-Ստամբուլ արագընթաց գնացքի տեխնիկական անսարքության պատճառով: Արագընթաց գնացքը կատարում էր Անկարա-Ստամբուլ-Անկարա առաջին չվերթը: Այդ մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է CNNTurk հեռուստաալիքը:

Նշվում է, որ Քոջաելի քաղաքի մուտքում Էրդողանին փոխադրող արագընթաց գնացքում տեխնիկական անսարքություն է ծագել, որը մասնագետներին հաջողվել է հարթել 20 րոպե հետո:

Քարոզարշավի հանրահավաքը հարմարեցված էր Անկարա-Ստամբուլ քաղաքները կապող արագընթաց երկաթուղագիծը բացելու արարողությանը, որը պետք է կատարեր Էրդողանը: Գնացքի օդափոխության համակարգը եւս փչանալու պատճառով, սպասարկող անձնակազմը մինչեւ անսարքությունները վերացնելը, բաց է թողել գնացքի դռները: Գնացքի անսարքության պատճառով ուշացվել է նաեւ երկաթուղագծի բացման արարողությունը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]