Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

«Արմենիա» ԲԿ-ի մի շարք բաժանմունքներում ընթանում են շինարարական աշխատանքներ

«Արմենիա» ԲԿ-ի մի շարք բաժանմունքներում ընթանում են շինարարական 
աշխատանքներ

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանն այցելել է «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոն: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ առողջապահության նախարարությունից, բժշկական հաստատության  գլխավոր տնօրեն Գրիգոր Գրիգորյանի ուղեկցությամբ նա շրջել է բաժանմունքներով, հետաքրքրվել հիվանդների առողջական վիճակով, զրուցել նրանց հետ: Նախարարն ուշադրություն է դարձրել հատկապես վերակենդանացման բաժանմունքի հագեցվածությանն ու ծառայությունների կազմակերպմանը։ Նախարարը դրական է գնահատել բազմապրոֆիլ կենտրոնի` ժամանակակից չափանիշներին համապատասխանեցնելուն ուղղված լայնածավալ աշխատանքները: ««Արմենիա»-ն մայրաքաղաքի դինամիկ զարգացող բժշկական կենտրոններից մեկն է»,-ընդգծել է նախարարը` իր գոհունակությունը հայտնելով  ղեկավարության կողմից որդեգրած զարգացման ծրագրերի առթիվ:  

Գրիգոր Գրիգորյանի խոսքով`կենտրոնի  գլխավոր նպատակն է բարձրացնել բժշկական ծառայությունների որակը` հիմնվելով բարձր հմտությամբ օժտված  բուժանձնակազմի և տասնյակ տարիների ընթացքում ստեղծած հեղինակության վրա և դառնալ լավագույններից մեկը հանրապետությունում: Այժմ լայն թափով շինարարական աշխատանքներ են ընթանում վիրաբուժության, փսիխոստոմատիկ, ինվազիվ սրտաբանության ծառայության բաժանմունքներում: Վերջին տարիներին վերանորոգվել և լիովին վերազինվել են հեմոդիալիզի, անոթային վիրաբուժության բաժանմունքները:

Հանրապետական բժշկական կենտրոնը հիվանդներ է ընդունում ինչպես Հայաստանից, այնպես էլ արտասահմանից: Նրանք հնարավորություն ունեն ստանալու  ստացիոնար և ամբուլատոր բուժում` դիալիզի, հիպերբարիկ օքսիգենացման, վերականգնման և հոգեթերապիայի բաժանմունքներում, ինչպես նաև  հետազոտվել «Արմենիա» ախտորոշման կենտրոնում:

Հիվանդանոցում գործում են 24-ժամյա պահպանության ծառայություն, ճաշարան, գրքերի կրպակ, բանկ, դեղատուն, պարենային խանութ, մարզասրահ և 24-ժամյա ավտոկայանատեղի, ինչպես նաև հիվանդների տեղափոխման ծառայություն քաղաքից, օդանավակայանից, Հայաստանի տարբեր մարզերից, Արցախից և Վրաստանից:

Կենտրոնը Հայաստանի ամենամեծ բժշկական հիմնարկներից է։ Այն հիմնադրվել է 1920-ականներին, 1970 թ. սկսել է գործել Մարգարյան 6 հասցեում գտնվող նորակառույց համալիրում։ Բազմապրոֆիլ հիվանդանոցում գործում է 23 բաժանմունք, որտեղ միաժամանակ կարող է ստացիոնար բուժում ստանալ ավելի քան 800 հիվանդ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]