Երևանում՝ 11:07,   16 Ապրիլ 2024

Ֆրանսիացի նետաձիգները Հայաստանում իրենց լավ դրսեւորեցին. Բենուա Դյուպուա

Ֆրանսիացի նետաձիգները Հայաստանում իրենց լավ դրսեւորեցին. Բենուա Դյուպուա

 ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիացի մարզիկները իրենց լավ դրսեւորեցին Արմավիրի մարզի Արշալույս գյուղում իր ավարտին մոտեցող նետաձգության Եվրոպայի առաջնությունում: Այս մասին «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում նշեց Ֆրանսիայի նետաձգության հավաքականի գլխավոր մարզիչ Բենուա Դյուպուան:

«Միայն մեկ օրվա ընթացքում ֆրանսիացի նետաձիգների կանանց եւ տղամարդկանց հավաքականները նվաճեցին  ոսկե մեդալներ` դառնալով Եվրոպայի չեմպիոններ`  չհաշված անհատական մրցումներում նվաճած պարգեւները:

Այնպես որ, հայաստանյան մրցաշարը ֆրանսիացիները դեռ երկար ու ջերմությամբ կհիշեն»,- ընդգծեց մասնագետը:

Ֆրանսիացի մարզիչն  իր գուհունակությունը հայտնեց մրցաշարի կազմակերպումից` նշելով, որ Ֆրանսիայի մարզիկները այժմ կսկսեն նախապատրաստվել օգոստոսի 3-ին Լեհաստանի Վրոցլավ քաղաքում մեկնարկող նետաձգության աշխարհի գավաթի խաղարկությանը, որտեղ նախատեսում են բարձր պահել իրենց թիմային եւ անհատական ցուցանիշները:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]