Լեւոն Աղասյանը պայքարում Է մեդալի համար
21:51, 25 Հուլիս 2014
ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանցի թեթեւաթլետ, Եվրոպայի չեմպիոն, եռացատկորդ Լեւոն Աղասյանը 16,29 մետր արդյունքով զբաղեցրել Է 5-րդ տեղը ԱՄՆ-ի Օրեգոն նահանգի Յուջին քաղաքում ընթացող աթլետիկայի աշխարհի երիտասարդական առաջնության նախնական փուլում:
Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, կապանցի մարզիկին լուրջ մրցապայքար Է սպասում առաջնության վճռական փուլում` հաշվի առնելով, որ մրցաշարին մասնակցում են 5-6 մարզիկներ, ովքեր իրենց հաշվին ունեն ավելի բարձր ցուցանիշներ, քան հայ եռացատկորդը:
Հուլիսի 25-ին Աղասյանը եւ Հայաստանի մեկ այլ մասնակից, սկավառականետորդ Սուրեն Խաչատրյանը դուրս կգան Յուջինի աթլետիկայի մարզադաշտ` պայքարելու հնարավորինս բարձր տեղերի համար:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում