Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

«Արյունոտ» հինգշաբթի՝ Գյումրիում

«Արյունոտ» հինգշաբթի՝ Գյումրիում

ԳՅՈՒՄՐԻ, 25 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ : Գյումրիում հուլիսի 24-25-ը տեղի է ունեցել սպանության 3 դեպք և 1 արտակարգ պատահար: Դեպքերը հուլիսի 25-ին լրագրողներին ներկայացրել է Շիրակի մարզի դատախազ Րաֆֆի Ասլանյանը:

Նշենք, որ հուլիսի 24-ին, ժամը 17.10-ին, Ախուրյանի ոստիկանության բաժինն ահազանգ էր ստացել այն մասին, որ Գետք գյուղի անասնագոմերի հարևանության, կիսաքանդ շինության մեջ, հայտնաբերվել է տղամարդու դի: Օպերատիվ խումբը տեղում պարզել է, որ սպանվածը 1964թ. ծնված Հարություն  Գրիգորյանն է, ով Գյումրու պետական  մանկավարժական  ինստիտուտի ռեկտոր Վարդևան Գրիգորյանի եղբայրն  է: Արտաքին զննությամբ դիակի վրա հայտնաբերվել են բռնության  հետքեր և հրազենային չորս վնասվածք՝ որովայնի, թիկունքի և ձեռքի հատվածներում: Օպերատիվ խումբը դեպքի վայրում հայտնաբերել է նաև 9 մմ տրամաչափի  երկու գնդակ և 5 կրակված պարկուճ: Փաստի առթիվ հարուցվել է  քրեկան գործ՝ ՀՀ քրեկան օրենսգրքի 104 և 235 հոդվածների 1 մասերի հատկանիշներով: Ոստիկանության  քննչական բաժանմունքում նախապատրաստվում են նյութեր: «Առաջ են քաշվում սպանության  մի քանի վարկածներ, որոնց ստուգման կապակցությամբ իրականացվում են օպերատիվ հտախուզական միջոցառումներ և քննչական գործողություններ: Կասկածելի դատավարական կարգավիճակ ունեցող անձիք այս պահին չկան, բայց կան կասկածվող անձիք, որոնց անունները չեն հրապարակվում՝ նախաքննական գաղտնիությունն  ապահովվելու նպատակով՝ այս փուլում»,- նշեց դատախազը:

Եւս մեկ դեպք գրանցվել է հուլիսի 25-ին, ժամը 02.30-ին. Կումայրիի բաժինն  ահազանգ է ստացել, որ սուր ծակող-կտրող գործիքից ստացած արյունահոսող վերքերով Գյումրու բժշկական կենտրոն է տեղափոխվել 1978թ. ծնված Էդգար Անտիկյանը, ով ստացված վնասվածքներից տեղում մահացել է: «Դեպքի առթիվ դարձյալ հարուցվել է քրեկան գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: Կատարվում են բոլոր քննչական և հետախուզական գործողությունները` հանցանք կատարած անձանց հայտնաբերելու և նախաքննական մարմին ներկայացնելու ուղղությամբ: Երկու դեպքերի հետ կապված էլ դրդապատճառները և վարկածները քննության առարկա կդատնան, իսկ քննության արդյունքների մասին  հասարակությունը կտեղեկացվի»,- նշեց ՇՄ դատախազը:

 Ի դեպ, քրեական գործ է հարուցվել նաև հուլիսի 24-ին, ժամը 21.40-ին, Երևան-Գյումրի ուղեմասի 27-րդ կմ-ի, Գյումրի քաղաքի Երևանյան խճուղու 2-3-րդ կմ-ի մոտակայքում, չպարզված հանգամանքերում, մոտ 20-25 տարեկան  երիտասարդի  էլեկտրագնացքի տակ ընկնելու վերաբերյալ: Նշենք, որ   երիտասարդը ստացված վնասվածքներից տեղում մահացել է: Երիտասարդի ինքնությունը դեռ հայտնի չէ: Այս գործով  քրեկան գործ հարուցվել է ՀՀ քրեկան օրենսգրքի 241 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով:

 Մեկ դանակարության դեպք տեղի է ունեցել հուլիսի 25-ին, Գյումրու Մինաս Ավետիսյան փողոցում: Ծանր վիճակում հիվանդանոց է տեղափոխվել 1983թ. ծնված Թորոս Հակոբյանը՝ որովայնի հատվածում ծակող և թափանցող վերքով: Այս դեպքի առթիվ ևս հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեկան օերնսգրքի 112-րդ հոդվածի առաջին  մասի հատկանիշներով:

Արմենուհի Մխոյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]