Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Աշխարհի 50 երկրի 98 ուսանողների առջև իր դռները բացող Դիլիջանի միջազգային դպրոցը երեք տարի հետո կընդլայնվի

Աշխարհի 50 երկրի 98 ուսանողների առջև իր դռները բացող Դիլիջանի միջազգային 
դպրոցը երեք տարի հետո կընդլայնվի

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Դիլիջանի միջազգային դպրոցում դասախոսների կազմն արդեն ընտրված է, նրանցից երկուսը հայաաստանաբնակ մանկավարժներ են: ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը հուսով է, որ ապագայում Հայաստանից ավելի շատ մանկավարժներ կդասավանդեն միջազգային դպրոցում: «Համոզված եմ, որ սա հնարավորություն կտա, որ բարձրանա մանկավարժների որակավորումը, և նրանք կաշխատեն իրենց վրա: Նման գաղափարներին պետք է կառավարությունը նպաստի, այն մեր երկրի նավթն է, գազն է, ծովն է, որը մենք չունենք, բայց մենք ունենք մարդկային ռեսուրսներ, որոնք անսպառ են: Ներկայիս կառավարությունը նման ծրագրերին աջակցելու է»,- ասաց վարչապետը լրագրողների հետ զրույցում, Դիլիջանի միջազգային դպրոց կատարած այցից հետո:

Հովիկ Աբրահամյանի խոսքով` ինքն ի սկզբանե կողմնակից է եղել դպրոցի ստեղծման գաղափարին ու Ազգային ժողովում էլ նպաստել է դրան, իր գործընկերների գետ դպրոցին տվել հարկային արտոնություններ:

Դիլիջանի միջազգային դպրոցի տնօրեն Ջոն Պադըֆութի տեղեկացմամբ` Դիլիջանի միջազգային դպրոցի նման դպրոցներն աշխարհում շատ չեն, իսկ տարածաշրջանում այն միակն է: «Այդքան շատ չեն Դիլիջանի դպրոցի նման դպրոցներն աշխարհում, «Քոլեջների համաշխարհային շարժում» կազմակերպությունը, որի անդամ ենք մենք, ունի ընդամենը 14 այսպիսի դպրոց: Որոշումը գալ Հայաստան ու այստեղ դպրոց բացել, հիմնված էր այն բանի վրա, որ նման որակի կրթական հաստատություն աշխարհի այս մասում ուղղակի չկա: Իսկ ինչու հենց Հայաստանում` քանի որ այն կենտրոնական դիրք ունի, գտնվում է Արևելքի ու Արևմուտքի միջև, լավ բնություն ունի, այն լի է պատմամշակութային արժեքներով, և այն 98 ուսանողները` առաջին սերունդը 50 երկրից, մեծապես կշահեն Հայաստանում սովորելով»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ` նշեց տնօրենը, ով դպրոց է ղեկավարել Շրի Լանկայում, իսկ Հնդկաստանում դպրոց հիմնադրել:

«Դիլջանում լավ ընդունելության ենք արժանացել: Հատկանշական է, որ դպրոցը պետք է ինտեգրվի տեղակա կյանքին, ու մեր ուսանողները պետք է փոխադարձ կապի մեջ լինեն տեղի երիտասարդության հետ, որպեսզի կարողանան իրար հետ փորձի փոխանակում իրականացնել»,- շեշտեց Ջոն Պադըֆութը:

Անդրադառնալով դպրոցում ուսման վարձերի հարցին` դպրոցի տնօրենը նշեց, որ, չնայած հայտարարված ուսումնական վարձը շատ է, բայց ուսանողների մի մասը սովորելու է 100 տոկոս անվճար` կրթաթոշակի հիման վրա, մյուս մասն էլ 75 տոկոսանոց զեղչերով:

Նրա տեղեկացմամբ` առաջիկա երեք տարիներին դպրոցը կընդունի 100 ուսանողի, դրանից հետո այլ լրացուցիչ մասնաշենքեր կկառուցվեն, որոնք կծառայեն տարիքով ավելի փոքր աշակերտների համար: «Կարծուն եմ` լրացուցիչ կկարողանանք 90 ուսանողի էլ ընդունել»,-ասաց Ջոն Պադըֆութը:

Դպրոցի ուսումնական և վարչական մասնաշենքերը, սպորտային մասը համարյա ավարտված են, ֆուտբոլային դաշտը դեռ կառուցման փուլում է, բնակելի մասնաշենքերը նույնպես ավարտական աշխատանքների մեջ են:

Մասնաշենքերի տանիքները կանաչապատ են, այնտեղ ոչ թե սովորական խոտածածկույթ է լինելու, այլ Հայաստանի բնությանը հատուկ ծաղիկներ են աճելու. այդպես կանաչապատ է լինելու 7500 քառակուսի մետր տանիք: Պատերի վրա էլ պատվաստվել է կենդանի կանաչ, այդ պատերն էլ կոչվելու է «Կենդանի պատեր», և կներառեն 1300 քառակուսի մետր տարածք:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]