Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

ՀՀ գյուղատնտեսության նախարարն ընդունել է Plant for Peace նախաձեռնության հիմնադրին

ՀՀ գյուղատնտեսության նախարարն ընդունել է Plant for Peace նախաձեռնության 
հիմնադրին

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այսօր ընդունել է 2007 թվականից գործող բրիտանական Plant for Peace (Աճեցում հանուն խաղաղության) նախաձեռնության հիմնադիր Ջեյմս Բրեթին: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, հանդիպման ընթացքում Ջեյմս Բրեթը ներկայացրել է կազմակերպության կողմից իրականացվող ծրագրերը` առավել հանգամանորեն անդրադառնալով Աֆղանստանում կատարվող աշխատանքներին: Նախաձեռնության շնորհիվ ստեղծվել են պտղաբուծությամբ զբաղվող գյուղատնտեսկան կոոպերատիվներ, և նրանց կողմից արտադրված հումքը վերամշակելուց և փաթեթավորելուց հետո, Plant for Peace-ի օժանդակությամբ իրացվել է տարբեր երկրներում: Արդյունքում բարձրացել է ֆերմերների զբաղվածության մակարդակը և ավելացել նրանց եկամուտները:

Նախարար Սերգո Կարապետյանը, բարձր գնահատելով այդ նախաձեռնության կողմից իրականացվող աշխատանքները, հնարավոր և իրատեսական է համարել Հայաստանում նույնպես նման ծրագիր իրականացնելու հնարավորությունը` նկատի ունենալով, որ ֆերմերային կոոպերատիվների ստեղծումը Հայաստանի գյուղատնտեսության զարգացման առաջնային ուղղություններից մեկն է:

Որպես ծրագրի սկիզբ՝ կողմերը պայմանավորվել են առաջիկա օրերին կնքել փոխըմբռման հուշագիր, որում կարտացոլվեն ծրագրի ընդհանուր ռազմավարությունը, կողմերի պարտավորությունները, ինչպես նաև ֆինանսական միջոցների ձեռքբերման ուղղությունները:

Plant for Peace նախաձեռնության նպատակն է հակամարտությունների և հետհակամարտային տարածքներում աջակցել գյուղացիական համայնքներին և փոքրածավալ ֆերմերային տնտեսություններին` պարենային ապահովության և կայուն տնտեսական զարգացման խնդրում, մասնավորապես, բուսաբուծության ոլորտում: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]