1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Ուրուգվայում ՀՀ պատվավոր հյուպատոս Ռուբեն Ապրահամյան Էրգանյանը դարձել է ՀՀ քաղաքացի

Ուրուգվայում ՀՀ պատվավոր հյուպատոս Ռուբեն Ապրահամյան Էրգանյանը դարձել է ՀՀ 
քաղաքացի

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը հուլիսի 25-ին ՀՀ քաղաքացու անձնագիր է հանձնել Ուրուգվայում ՀՀ պատվավոր հյուպատոս, Ուրուգվայի հայ համայնքի ներկայացուցիչ Ռուբեն Ապրահամյան Էրգանյանին, ով ՀՀ Նախագահի հրամանագրով դարձել էր Հայաստանի Հանրապետության քաղաքացի: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ սփյուռքի նախարարության մամուլի և հասարակայնության հետ կապերի վարչությունից, Ռուբեն Ապրահամյան Էրգանյանը ընթերցել է երդման տեքստը, և նախարարը նրան է հանձնել ՀՀ քաղաքացու անձնագիրը:

Նախարար Հրանուշ Հակոբյանը բարձր  է գնահատել անվանի սփյուռքահայի գործունեությունը Ուրուգվայի հայ համայնքում, ով նաև ակտիվորեն ներգրավված է երկրի հասարակական կյանքում: Սփյուռքում բարեգործական և հասարակական գործունեություն   ծավալելու, հայապահպանության գործում առանձնահատուկ  ծառայությունների, Հայաստանի Հանրապետության և Սփյուռքի միջև գործուն կապերն ամրապնդելու համար  Ռուբեն Ապրահամյան Էրգանյանն արժանացել է ՀՀ սփյուռքի նախարարության «Պողոս Նուբար» մեդալի:

Նախարար Հրանուշ Հակոբյանը մեծ գոհունակությամբ նշել է վերջին օրերին Հանրապետության Նախագահի պատվիրակության կազմում Ուրուգվայ այցելության, հայկական համայնքի կողմից ջերմ ընդունելության արժանանալու մասին:

Ռուբեն Ապրահամյան Էրգանյանը իր երախտագիտությունն է հայտնել նման բարձր գնահատականի արժանանալու համար և շեշտել, որ իր համար մեծ պատիվ է հայ լինել և Հայրենիքից դուրս զբաղվել հայապահպանությամբ: «Ով հայ է ծնվել, հայ պետք է մեռնի»,- նշել է նա:

Ռուբեն Ապրահամյան Էրգանյանը ծնվել է Ուրուգվայում: Տասնհինգ տարեկանից նա ներգրավվել է Ուրուգվայում հայկական կառույցների, մասնավորապես, Հայ ուսանողական միության աշխատանքներին, զբաղվել է ձեռներեցությամբ և բարեգործությամբ: 1988թ աղետալի երկրաշարժի ժամանակ դրամական աջակցություն է ցուցաբերել Հայրենիքին: 2009 թվականից մինչ այժմ զբաղեցնում է Ուրուգվայում ՀՀ պատվավոր հյուպատոսի պաշտոնը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]