1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Կառավարությունը ջանք չի խնայի «Նաիրիտ»-ի ներդրումային ծրագիրն իրագործելու համար. Հովիկ Աբրահամյան

Կառավարությունը ջանք չի խնայի «Նաիրիտ»-ի ներդրումային ծրագիրն իրագործելու 
համար. Հովիկ Աբրահամյան

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի վստահեցմամբ` կառավարությունն ամեն ինչ անում է, որ այս կամ այն քաղաքական դրդապատճառներով պայմանավորված այլ երկրների նկատմամբ պատժամիջոցները չազդեն Հայաստանի տնտեսության վրա: Այսպիսի հայտարարություն արեց վարչապետը լրագրողների հետ ճեպազրույցում, Դիլիջան կատարած այցի ժամանակ:

Պատասխանելով հարցին, թե ինչ չափով Արևմուտքի պատժամիջոցները Ռուսաստանի վրա կազդեն Հայաստանի տնտեսության  վրա, Հովիկ Աբրահամյանը նշեց. «Մենք` որպես կառավարություն, ամեն ինչ անում ենք, որ դրանք ազդեցություն չունենան մեր տնտեսության վրա: Խնդիրն այն է, որ մենք մեր գործն անենք, հնարավորիս շատ օտարերկրյա ներդրումներ ներգրավենք ՀՀ տնտեսությունը զարգացնելու համար: Ինչպես Սահմանադրությունից են ածանցվում բոլոր օրենքները, այնպես էլ ՀՀ քաղաքացու բարեկեցությունը ուղղակի կախված է տնտեսության զարգացումից: Ամեն ինչ պետք է անենք, որ զարգանա մեր տնտեսությունը, որից կածանցվեն մնացած մեր հաջողությունները բոլոր բնագավառներում»:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Հովիկ Աբրահամյանը հավաստեց, որ կառավարությունը ջանք  չի խնայելու, որպեսզի «Նաիրիտ»-ի հետ կապված ներդրումային ծրագրերն իրագործվեն:

Ինչ վերաբերում է «Նաիրիտ 2»-ի շուրջ խոսակցություններին, ապա վարչապետը հավաստեց, որ իրենք հետամուտ են լինելու բոլոր հարցերին ամբողջական ու ճշգրիտ պատասխան ստանալուն: «Խոսակցություններ միշտ էլ լինում են, բայց այդ խոսակցություններից դուրս մենք հետամուտ ենք լինելու, որ ունենանք յուրաքանչյուր հարցի իրական պատկերը: Մենք որևէ խոչընդոտ չենք տեսնում, կաշկանդվածություն չունենք, որպեսզի բացահայտումներ կատարենք: Եթե կան մարդիկ, ովքեր մեղավոր են, պատասխան են տալու»,- շեշտեց Հովիկ Աբրահամյանը:

Հուլիսի 25-ին վարչապետ Հովիկ Աբրահամյանը աշխատանքային այցով Դիլիջանում էր, ուր այցելեց Դիլիջանի միջազգային դպրոց, այնուհետև եղավ շինարարական աշխատանքների փուլում գտնվող Ֆինանսների նախարարության ուսումնական կենտրոն:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]