Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Վրաստանի խորհրդարանը կաշխատի երկու տարբեր շենքերում

Վրաստանի խորհրդարանը կաշխատի երկու տարբեր շենքերում

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ընթացիկ տարվա սեպտեմբերից Վրաստանի խորհրդարանը կաշխատի երկու տարբեր շենքերում: Կոմիտեական լսումները կանցկացվեն Թբիլիսիում՝ Ռուսթավելու պողոտայում գտնվող շենքում, իսկ լիագումար նիստերը պատգամավորները կանցկացնեն Քութայիսում՝ խորհրդարանի նոր շենքում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով «Նովոստի Գրուզիա»-ին:  

Խորհրդարանի աշխատակազմի ղեկավար Զուրաբ Մարաքվելիձեի խոսքով՝ կոմիտեական եւ լիագումար նիստերը կանցկացվեն այն պարբերականությամբ, որը կպահանջի անհրաժեշտությունը եւ խորհրդարանի աշխատակազմը: 

Կառավարող թիմը խորհրդարանը Քութայիսից Թբիլիսի վերադարձնելու մասին խոսում Էր դեռ մինչեւ իշխանության գալը: Բայց իշխանության գալուց հետո հարցը չի հաջողվել լուծել, քանի որ չի եղել անհրաժեշտ սահմանադրական մեծամասնություն: 

Խորհրդարանը տեղափոխելու փաստարկների թվում կառավարող թիմի անդամները նշում են Քութայիսում գտնվող նոր շենքում աշխատելու համար անտանելի պայմանները, գործադիր եւ օրենսդիր իշխանությունների միջեւ հեռավորությունը եւ ավելացած ծախսերը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]