Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

Օբամայից Էրդողանի «խռովելը» հավելյալ ընտրաձայներ հավաքելու հնարք է. թուրքագետ

Օբամայից Էրդողանի «խռովելը» հավելյալ ընտրաձայներ հավաքելու հնարք է. 
թուրքագետ

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՊՐԵՍ: Վերջերս հեռուստատեսային հարցազրույցի ժամանակ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը  հայտարարել էր, որ դադարել է անձամբ հեռախոսով շփվել ԱՄՆ Նախագահ Բարաք Օբամայի հետ: Թե որքանով լուրջ կարող է սա անդրադառնալ ԱՄՆ եւ Թուրքիայի փոխհարաբերությունների վրա` հուլիսի 25-ի լրագրողների հետ հանդիպմանը պարզաբանեցին թուրքագետներ Արտակ Շաքարյանն ու Հակոբ Չաքրյանը:

Արտակ Շաքարյանի խոսքով` Մերձավոր Արեւելքում կա մի վերաբերմունք, որ Թուրքիայում կառավարությունը սիրում է ԱՄՆ-ին, իսկ ժողովուրդը՝ ատում, մինչդեռ Իրանում ամեն ինչ հակառակն է: Առավելապես, վերջերս Թուրքիայում բարձր են հակասիոնիստական եւ հակաամերիկյան տրամադրությունները: «Այս քայլը ավելի շատ ուղերձ է ժողովրդին՝ ձայներ հավաքելու համար: Որքան էլ իրենք ցույց տան ԱՄՆ-ի հետ հարաբերությունների խզվածությունը, սակայն Թուրքիան եւ ԱՄՆ-ը ռազմական ոլորտում անչափ փոխկապակցված հարաբերություններ ունեն, եւ երկու երկրներն էլ իրարից հրաժարվելու հնարավորություն չունեն»,- հավելեց թուրքագետը:

Հակոբ Չաքրյանի պարզաբանմամբ` վերջին ժամանակներս հենց Օբաման չէր պատասխանում Էրդողանի զանգերին, քանի որ Թուրքիան պահանջում էր, որ ԱՄՆ-ի հետ միասին ռազմական մուտք գործեն Սիրիա, իսկ ԱՄՆ-ում վերջին նախագահական ընտրություններից առաջ Օբաման հայտարարել էր, որ ԱՄՆ-ը չի պատրաստվում Մերձավոր Արեւելքում նոր ռազմական գործողություններ ծավալել: «Ի դեպ, Օբաման պարտավոր չէր պատասխանել Էրդողանի հեռախոսազանգերին, քանի որ նա նախագահ չէ: Իսկ  Ջո Բայդենի պատասխանելն Էրդողանի հայտարարությանը բավականին տրամաբանական էր, քանի որ ԱՄՆ-ը վարչապետ չունի, եւ այս դեպքում Թուրքիայի վարչապետի հետ պետք է շփվի ինքը՝ ԱՄՆ-ի փոխնախագահը, եւ ոչ թե նախագահը»,- ասաց Չաքրյանը:

Նա հավելեց, որ Թուրքիան իր ագրեսիվ հակահայկական քաղաքականությամբ վերջին ժամանակներս հսկայական խոչընդոտ է դարձել ԱՄՆ-ի համար` հարավկովկասյան քաղաքականությունը զարգացնելու գործում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]