1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Եվրամիությունը Ռուսաստանի դեմ տնտեսական պատժամիջոցների վերաբերյալ որոշում կընդունի հուլիսի 29-ից ոչ շուտ

Եվրամիությունը  Ռուսաստանի դեմ տնտեսական պատժամիջոցների վերաբերյալ 
որոշում կընդունի հուլիսի 29-ից ոչ շուտ

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրամիությունը Ռուսաստանի նկատմամբ տնտեսական պատժամիջոցների վերաբերյալ որոշում կընդունի հուլիսի 29-ից ոչ շուտ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հուլիսի 25-ին հայտնել Է ԵՄ-ի դիվանագիտության ղեկավարի ներկայացուցիչ Մայա Կոցյանչիչը՝ դժվարանալով նշել կոնկրետ ժամկետներ:

«Երեքշաբթի օրը պարզ կդառնա հաջորդ փուլերի մասին»,- ասել Է նա Բրյուսելում կայացած ճեպազրույցի ժամանակ:

Եվրամիության երկրների մշտական ներկայացուցիչների կոմիտեն հուլիսի 25-ին քննարկել Է Ուկրաինայի իրադրության առնչությամբ տնտեսական պատժամիջոցների վերաբերյալ Եվրահանձնաժողովի առաջարկությունները: Դրանց գործարկման համար անհրաժեշտ կլինի որոշում քաղաքական մակարդակում, պարզաբանել Է Եվրահանձնաժողովի պաշտոնական ներկայացուցիչ Ջոնաթան Թոդը:  

Թոդի խոսքով՝ մշտական ներկայացուցչիների կոմիտեն արդեն ավարտել Է նիստը: «Դա նշանակում Է, որ Եվրահանձնաժողովը, Եվրոպայի արտաքին քաղաքական ծառայության հետ համագործակցելով, այժմ կարող Է առաջ շարժվել իր օրենսդրական առաջարկության նախապատրաստման գործում, որը պետք Է հայտնվի շատ շուտով»,- ասել Է Եվրահանձնաժողովի մամուլի քարտուղարը:  

Ինչ վերաբերում Է հնարավոր տնտեսական պատժամիջոցներին, ապա ըստ արեւմտյան զանգվածային լրատվամիջոցների հաղորդումների՝ Եվրոպայի երկրները քննարկում են հնարավոր սահմանափակիչ միջոցներ Ռուսաստանի պետբանկի նկատմամբ: Մասնավորապես, ենթադրվում Է ՌԴ-ի՝ պետության խոշոր մասնակցությամբ բանկերին արգելել օգտագործել Եվրոպայի երկրների բաժնետոմսրեի շուկաներն՝ այլ պետություններից ներդրողների միջոցների ներգրավման համար, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]