Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Համաշխարհային բանկի ներկայացուցիչներն այցելել են ՀՀ ոստիկանություն

Համաշխարհային բանկի ներկայացուցիչներն այցելել են ՀՀ ոստիկանություն

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ոստիկանության պետի տեղակալ Սամվել Հովհաննիսյանը հուլիսի 25-ին ընդունել է Համաշխարհային բանկի ներկայացուցիչներին: Հանդիպմանը մասնակցել են ոստիկանության շտաբի պետ Վարդան Եղիազարյանը և Ճանապարհային ոստիկանության պետ Արսեն Գալստյանը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից, ոստիկանության շտաբի պետը ներկայացրել է ՀՀ կառավարության 2013 թվականի փետրվարի 7-ի թիվ 109-Ն որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության ոստիկանության գործունեության ոլորտում 2013-2014 թվականների բարեփոխումների ծրագիրը: Քննարկվել են ծրագրային այն միջոցառումները, որոնց իրականացումը համակարգի համար առաջնահերթ ու արդիական է, և դրանց կենսագործումն ու ֆինանսավորումը հնարավոր կլինի միջազգային կազմակերպությունների աջակցությամբ:

Համաշխարհային բանկի ներկայացուցիչները հավաստիացրել են, որ ներկայացված առաջարկները կուսումնասիրվեն ու միջոցներ կձեռնարկվեն դրանք համատեղ կենսագործելու ուղղությամբ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]