Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

«ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ»-ում կատարվել է ավելի քան 2 մլն դոլարի առքուվաճառք

«ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ»-ում կատարվել է ավելի քան 2 մլն դոլարի 
առքուվաճառք

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում հուլիսի 25-ին կատարվել է 2 մլն 50 հազար դոլարի առքուվաճառք։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ԱՄՆ դոլարի փոխարժեքի առաջարկը կազմել է 407.00 դրամ, պահանջարկը` 406.50 դրամ:

Միևնույն ժամանակ, բորսայի վարկային ռեսուրսների հարթակում կայացել է 24 գործարք: Գործարքների ընդհանուր ծավալը կազմել է 33 մլրդ 300 մլն դրամ: Փակման տոկոսադրույքը կազմել է 7.00  տոկոս, առավելագույնը` 7.25  տոկոս, նվազագույնը` 7.00 տոկոս: Միջին կշռված տոկոսադրույքը կազմել է 7.0075 տոկոս։

Հունիսի 23-ին դոլար/դրամ միջին փոխարժեքը կազմել է 407.88, հունիսի 24-ին` 407.88, իսկ հունիսի 25-ին, 26-ին, 27-ին և 28-ին գործարք չի կատարվել: Հունիսի 30-ին դոլար/դրամ միջին փոխարժեքը կազմել է 407.50, հուլիսի 1-ին գործարք չի կատարվել: Հուլիսի 2-ին միջին փոխարժեքը կազմել է 408.31 դրամ, հուլիսի 3-ին գործարք չի կատարվել: Հուլիսի 4-ին դոլար/դրամ միջին փոխարժեքը կազմել է 408.00, հուլիսի 5-ին և 6-ին գործարք չի կատարվել: Հուլիսի 7-ին ԱՄՆ դոլարի միջին փոխարժեքը կազմել է 407.99 դրամ, հուլիսի 8-ին, 9-ին և 10-ին գործարք չի կատարվել: Հուլիսի 11-ին միջին փոխարժեքը կազմել է 407.99 դրամ, հուլիսի 12-ին և 13-ին գործարք չի կատարվել: Հուլիսի 14-ին դոլարի միջին փոխարժեքը կազմել է 407.49 դրամ, հուլիսի 15-ին` 407.29, 16-ին` 407.25, 17-ին` 406.93 դրամ: Հուլիսի 19-ին, 20-ին և 21-ին գործարք չի կատարվել: Հուլիսի 22-ին ԱՄՆ դոլարի միջին փոխրժեքը կազմել է 406.73 դրամ, հուլիսի 23-ին` 406.61 դրամ, 24-ին` 406.50 դրամ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am