1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Կոտայքի ջերմոցային լոլիկները կարտահանվեն ռուսական և վրացական շուկա

Կոտայքի ջերմոցային լոլիկները կարտահանվեն ռուսական և վրացական շուկա

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կոտայքի մարզում կառուցված 20 հեկտար ջերմոցային տնտեսություններին կավելանան նորերը, որոնք արտահանմանն ուղղված գյուղատնտեսական արտադրություն կիրականացնեն: Այս մասին Կոտայքի մարզ կատարած այցի ժամանակ տեղեկացրեց ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը:  Նա այցելեց Ձորաղբյուր համայնքի «Բիո Գրուպ» ջերմոցային տնտեսություն, որն իր աշխատանքն սկսել է շուրջ 2 ամիս առաջ:  Շրջայցի ժամանակ նախարարը նշեց, որ Կոտայքի մարզը վերջին 3-4 տարում մասնագիտանում է ջերմոցային տնտեսությունների  բնագավառում: «Այստեղ բնակլիմայական պայմաննրը նպաստավոր են ջերմատների ստեղծման համար: Վերջին երկու տարում 20 հեկտարից ավելի ջերմոց է կառուցվել, և ամեն տարի ծավալները ավելանում են, ինչը նպաստում է բանջարեղենի բերքի սեզոնայնության վերացմանը և ձմեռվա ամիսներին մեղմում է բանջարեղենի գները: Բացի այդ, ջերմատները աշխատատեղեր են ստեղծում համայնքի բնակիչների համար»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` նշեց նախարարը:

Նա տեղեկացրեց, որ ջերմոցների բերքը հիմնականում արտահանվելու է, որը ևս ողջունելի է: «Ջերմոցները հագեցած են եվրոպական տեխնոլոգիաներով, ինչը թույլ է տալիս կրճատել գազի ծախսը, և եթե համեմատում ենք հին ջերմատների հետ, այստեղ ապրանքի ինքնարժեքը շատ ավելի ցածր է, և եկամուտ շատ են ստանում: Առաջիկայում նույնպես մեծաքանակ ջերմոցներ են կառուցվելու»,- հայտնեց նախարարը:

«Բիո Գրուպ» ջերմոցային տնտեսության տնօրեն Գուրգեն Թորգոմյանը խոստացավ, որ շուտով շուկա կարտահանվի բոլորովին նոտ տեսակի լոլիկ: «Խոսքը մանուկների համար նախատեսված «չերրի» լոլիկների մասին է, որն, ի տարվերություն մյուս տեսակների, ավելի քացր է և հաճելի փոքրիկների համար: Լոլիկի այս տեսակը  իտալական է, և սերմերը ներմուծվել են Եվրոպայից: Տեղական սորտերը մեր ջերմատան պայմաններում չեն աճում, քանի որ այս համակարգը աշխատում է բաց գրունտի տեխնոլոգիայով: Դրա համար մենք օգտագործում ենք Հոլանդիայից ներկրված սերմեր»,- ասաց Թորգոմյանը: «Բիո Գրուպ»-ի տնօրենը նշեց, որ ջերմոցային նոր տեխնոլոգիայի կիրառումը թույլ է տալիս ցածր ինքնարժեքով բանջարեղեն արտադրել: «Այսօրվա դությամբ մենք 450-500 դրամով «չերրի» լոլիկ ենք վաճառում, որը նախորդ տարի շուկայում արժեր 1500-1800 դրամ:  Տեխնոլոգիաները թույլ են տալիս ցածր ինքնարժեքով արտադրություն իրականացնել: Մինչ սեպտեմբեր ողջ արտադրանքը կիրացվի տեղական շուկայում, իսկ սեպտեմբերից կսկսենք նաև արտահանումը Վրաստան և Ռուսաստան»,- հավելեց նա:

Ըստ ջերմատան գյուղատնտես Տիգրան Կուլիկյանի` հոլանդական տեխնոլոգիան թույլ է տալիս ամբողձությամբ ավտոմատ կառավարում իրականացնել: «Ջրամատակարարումը և ջերմոցի ջերմաստիճանը կարգավորվում են ավտոմատ եղանակով` համակարգչի միջոցով: Բերքահվաքը ևս իրականացվում է ամտոմատ: Ջերմատան ծածկը ևս կաավարելի է, ինչը թույլ է տալիս պաշտպանել բույսերը արևի ուժեղ ճառագայթներից»- պարզաբանեց գյուղատնտեսը: Նրա խոսքով` այս տարի ջերմատանը նկատվել է միայն ալրացող հիվանդությունը, որի տարածումն արագ կանխվել է:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]