Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

«Կինոռեժիսուրայի բարձրագույն դպրոց»-ի մասնակիցների ավարտական ֆիլմերը ցուցադրվել են ԵԹԿՊԻ-ում

«Կինոռեժիսուրայի բարձրագույն դպրոց»-ի մասնակիցների ավարտական ֆիլմերը 
ցուցադրվել են ԵԹԿՊԻ-ում

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում օրերս ցուցադրվել են «Հայ Արտ Սինեմա» հիմնադրամի կողմից իրականացվող  «Կինոռեժիսուրայի բարձրագույն դպրոց» դասընթացների ուսանողների ավարտական ֆիլմերը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ մշակույթի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից, ցուցադրությանը ներկա են եղել «Հայ Արտ Սինեմա» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ, ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը, խորհրդի անդամներ` ԵԹԿՊԻ ռեկտոր Դավիթ Մուրադյանը, ռեժիսոր Ռոման Բալայանը, Հայաստանի կինեմատոգրաֆիստների միության նախագահ Ռուբեն Գևորգյանցը, «Մոսկվա» կինոթատրոնի գլխավոր տնօրեն Մարտուն Ադոյանը, ինչպես նաև հրավիրյալ փորձագետներ` կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանը, ԵԹԿՊԻ կինոյի, հեռուստատեսության և անիմացիայի ֆակուլտետի դեկան Անետա Երզինկյանը, ԵԹԿՊԻ կինոյի ամբիոնի վարիչ Գարեգին Զաքոյանը, ռեժիսոր Էդգար Բաղդասարյանը: 

Ցուցադրվել է ուսանող-հեղինակների դիպլոմային 10-ը ֆիլմ, որոնք նկարահանվել են ռեժիսոր, սցենարիստ, պրոդյուսեր Ռոման Բալայանի ղեկավարությամբ: Ֆիլմերի քննարկման արդյունքում, որպես առավել հաջողված աշխատանքներ նշվել են Տ. Հակոբյանի «Ավելորդը» և Գ. Մադոյանի «Ճանապարհ» ֆիլմերը:

Քննարկվել են նաև «Կինոռեժիսուրայի բարձրագույն դասընթացների» շարունակման, կազմակերպչական, ինչպես նաև մասնագիտական աշխատանքների բարելավման հարցերը: Համաձայն քննարկման ընդհանուր եզրակացության` «Կինոռեժիսուրայի բարձրագույն դասընթացները» գնահատվել են որպես կինոոլորտում երիտասարդ ռեժիսորների որակավորման և մասնագիտական կատարելագործման անհրաժեշտ գործընթաց: Խորհուրդը նպատակահարմար է գտել հաջորդ ուսումնական տարվանից «Կինոռեժիսուրայի բարձրագույն դասընթացները» փոխարինել «Ռեժիսորական և սցենարական բարձրագույն դասընթացներով»` հաշվի առնելով հայ կինոյի համար սցենարական կադրեր պատրաստելու անհրաժեշտությունը:

Երևանի թատրոնի և կինոյի ինստիտուտի կողմից համապատասխան ուսումնական ծրագրերը մշակելուց և հաստատելուց հետո, հիմնադրամի և ինստիտուտի միջև կկնքվի համապատասխան համագործակցության պայմանագիր:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]