Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Վարչապետը երկրի տնտեսական շահերին դեմ որևէ գործարք չի ստորագրի

Վարչապետը երկրի տնտեսական շահերին դեմ որևէ գործարք չի ստորագրի

ԴԻԼԻՋԱՆ, 25 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի կառավարությունը նպատակ չունի չեղյալ համարելու «Որոտանի hիդրոէլեկտրակայանների hամալիր» ՓԲԸ-ի, ամերիկյան «Քոնթուր գլոբալ հիդրոկասկադ» և «Սի-Ջի սոլյուշնս գլոբալ hոլդինգ քամփնի» ընկերությունների միջև հունվարի 29-ին ստորագրված գույքի առուվաճառքի պայմանագիրը: «Կառավարությունը շահագրգռված է, որպեսզի այդ գործարքը ստացվի, բայց այն պետք է լինի ի շահ Հայաստանի Հանրապետության: Ցանկությունը մեծ է, որ մեծ ներդրումներ կատարվեն: Որևէ գործարք ես չեմ ստորագրի, որը կվնասի երկրի տնտեսական շահին: Այդ առումով որևէ ճնշում ինձ վրա չկա և չի կարող լինել: Մենք ամերիկյան կողմին ներկայացրել ենք այն մոտեցումները, որոնց հետ համաձայն չենք»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` Դիլիջանում պատասխանելով լրագրողների հարցերին` նշեց Հայաստանի վարչապետ Հովիկ Աբրահամյանը:

Անդրադառնալով այն խոսակցություններին, ըստ որոնց` եթե գործարքն անվավեր համարվի, ապա «Որոտանի հէկ»-երի համալիրը կվաճառվի ռուսական կողմին` Հովիկ Աբրահամյւանն ընդգծեց. «Եթե այս գործարքն անվավեր լինի, քանի դեռ ես վարչապետ եմ, թույլ չեմ տա, որ «Որոտանի հէկ»-երի համալիրը հանձնվի այլ երկրի»:

Հայաստանի Հանրապետության կառավարության, «Որոտանի hիդրոէլեկտրակայանների hամալիր» փակ բաժնետիրական ընկերության, ամերիկյան «Քոնթուր գլոբալ հիդրոկասկադ» և «Սի-Ջի սոլյուշնս գլոբալ hոլդինգ քամփնի» ընկերությունների միջև հունվարի 29-ին ստորագրվել է գույքի առուվաճառքի պայմանագիր: Միաժամանակ, առուվաճառքի վերջնական ակտը դեռևս ստորագրված չէ` պայմանագրում առկա որոշ կետերի շուրջ առկա խնդիրների պատճառով: Հայաստանի կառավարության և ամերիկյան կողմի միջև բանակցությունները շարունակվում են:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am