1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Մեծ Բրիտանիայում կեղծ ամուսնությունների թվաքանակը գերազանցում Է բոլոր ռեկորդները

Մեծ Բրիտանիայում կեղծ ամուսնությունների թվաքանակը գերազանցում Է բոլոր 
ռեկորդները

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեծ Բրիտանիայում կեղծ ամուսնությունները վերածվել են իսկական «խաբեության ինդուստրիայի»: Այս միտումն ավելի ու ավելի մեծ տարածում Է ստանում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է BBC-ն՝ վկայակոչելով բրիտանացի պատգամավորների:

«Մեծ Բրիտանիայում գոյություն ունի խաբերության մի ամբողջ ինդուստրիա, որն կեղծ ամուսնություններն օգտագործում Է ներգաղթի վերահսկողությունը շրջանցելու համար»,- հայտարարել Է ներքին գործերի հատուկ կոմիտեի նախագահ, լեյբորիստ պատգմավոր Քիտ Վազը:        

Կոմիտեի անդամները հարց են տալիս, թե կառավարությունը գիտե արդյոք սույն հիմնախնդրի մասշտաբների մասին, եւ կոչ են անում ուժեղացնել պայքարը նման գործողությունների դեմ:

Մեծ Բրիտանիայի՝ ներգաղթի վերահսկողության համար պատասխանտու դեպարտամենտը հայտարարել Է, որ «ավելի խիստ միջոցներ կձեռնարկի» այս հիմնախնդիրը լուծելու համար:    

«Մեկ կեղծ ամուսնությունը կարող Է Մեծ Բրիտանիայում բնակվելու իրավունք ապահովել մի ամբողջ ընտանիքի համար, որը չի կարող այստեղ գտնվելու ոչ մի իրավունք ունենալ»,- հավելել Է Քիտ Վազը:

Ըստ ներքին գործերի նախարարության տվյալների՝ կեղծ ամուսնությունների քանակը 2010 թվականի 934-ից անցյալ տարի աճել Է մինչեւ 2 135, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]