1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Կործանված Boeing-ի ուղեւորներից մի աղջկա ծնողներ մեկնում են Դոնեցկ՝ որոնելու նրան

Կործանված Boeing-ի ուղեւորներից մի աղջկա ծնողներ մեկնում են Դոնեցկ՝ որոնելու 
նրան

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Դոնեցկի մերձակայքում կործանված Boeing 777 ինքնաթիռի աղետի զոհերից մեկի ծնողները հուսով են, որ իրենց միակ դուստրը ողջ Է մնացել, եւ մտադիր են մեկնել Ուկրաինա, որպեսզի գտնեն նրան, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով France-Presse գործակալությանը:

«Մենք դեռ կարծում ենք, որ նա ողջ Է, ուստի այսօր մեկնում ենք Դոնեցկ, եւ մենք կգտնենք նրան»,- ասել Է 24-ամյա Ֆաթիմա Դիշինսկիի հայրը The Australian թերթին:     

Հայրը համոզված Է, որ եթե իր դուստրը գոտին կապած Է եղել, ապա դա կարող Էր մեղմացնել գետնին հարվածը: «Ոչ ոք չի ասում ողջ մնացածների մասին, դրա համար պետք Է պատճառ լիներ: «Գոյություն ունեն մի շարք ապացույցներ, որ կան ողջ մնացածներ»,- հավաստիացնում Է Դիշինսկին:

Գերմանիայի քաղաքացի Ֆաթիմա Դիշինսկին Ավստրալիա՝ իր ծնողների մոտ Էր մեկնում Ամստերդամից: Աղջիկը սովորում Էր Հոլանդիայում եւ պլանավորում Էր պրակտիկա անցնել Փերտում՝ IBM ընկերությունում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]