Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Ադրբեջանի զինված ուժերում հանցագործությունների թիվը մեծացել է. հանրապետության դատախազ

 Ադրբեջանի զինված ուժերում հանցագործությունների թիվը
 			     մեծացել է. հանրապետության դատախազ

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանի զինված ուժերում մեծացե լ են այնպիսի հանցագործությունների թիվը, ինչպիսիք են ծառայության նկատմամբ անփույթ վերաբերմունքը, սեփականության հետ կապված եւ առողջությանը կանխամտածված կերպով  ծանր վնաս հասցնելու հանցագործությունները: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով APA լրատվական գործակալությունը, Ադրբեջանի զինվորական դատախազության 2014 թվականի առաջին կիսամյակի արդյունքներին եւ առաջիկա խնդիրներին նվիրված օպերատիվ խորհրդակցության ժամանակ հայտարարել է Ադրբեջանի հանրապետական զինդատախազ, իրավաբանության գեներալ-լեյտենանտ Խանլար Վելիեւը:

Նշվում է, որ նման հանցագործություններն ապագայում կանխելու եւ վերացնելու համար տարածքային զինվորական դատախազներին համապատասխան շրջաբերականներ եւ միջոցառումների պլաններ են իջեցվել:   Վերջին շրջանում Ադրբեջանի ԶՈւ շարքերում հաճախակիացել են արտակարգ դեպքերը, որոնք ծագում են զինծառայողների միջեւ հակամարտության հողի վրա, կամ հանդիսանում են ոչ կանոնադրական հարաբերությունների, ինքնասպանության, անվտանգության կանոնների խախտման, անզգուշության, հիվանդության, ճանապարհատրանսպորտային պատահարի արդյունք:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]