Երևանում՝ 11:07,   16 Ապրիլ 2024

Թուքագետների կարծիքով` Թուրքիայում կայանալիք նախագահական ընտրությունները հայ համայնքի վրա էապես չեն ազդի

Թուքագետների կարծիքով` Թուրքիայում կայանալիք նախագահական ընտրությունները 
հայ համայնքի վրա էապես չեն ազդի

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍ 25, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայ համայնքը չի կարող էապես ազդել Թուրքիայում կայանալիք նախագահական ընտրությունների վրա, տեղի հայերի համար մեծ ազդեցություն չի էլ ունենա, թե ով կհաղթի այդ պայքարում: Հրավիրված ասուլիսում նման կարծիք հայտնեցին թուրքագետներ` Արտակ Շաքարյանը և Հակոբ Չաքրյանը: «Այս ընտրությունները հայ համայնքի վրա չեն կարող անդրադառնալ, քանի որ հայերի նկատմամբ Թուրքիան ունի կայուն որդեգրված քաղաքականություն՝ իշխանությունը փոխվում է, սակայն հայերի նկատմամբ վերաբերմունքը մնում է նույնը: Օրինակ, Հրանտ Դինքի սպանությունից հետո մարզադաշտերում ֆուտբոլասերները միահամուռ գոռում էին «Մենք բոլորս Օգյուն Սամաստ ենք»»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ` նշեց Հակոբ Չաքրյանը:

Նրա խոսքով` հայ համայնքն ընտրությունների վրա ազդել չի կարող, քանի որ այսօր Թուրքիայի բնակչությունը 78 միլլիոն է, իսկ հայ համայնքը կազմում է ընդհամենը 60 հազար: Նա նաև ենթադրեց, որ հայերն իրենց ձայները կտան կամ գործող վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանին, կամ քուրդ քաղաքական գործիչ Սելահեթին Դեմիրթաշին: Արտակ Շաքարյանի կարծիքով, Էքմելեդդի Իսանօղլույի` միասնական թեկնածութունը միանշանակ հաղթանակ է Թուրքիայի ընդդիմության համար, քանի որ կար կարծիք, որ ընդդիմությունը չի կարող միավորվել:

«Այս նախագահական ընտրություններում ժողովրդի մեծ մասն ընտրելու է ոչ թե հանուն, այլ ընդդեմ որևէ մեկի: Եվ ընդդիմությունը հենց այս հաշվարկով է առաջ քաշել իր թեկնածուին, քանի որ Գեզիի այգու դեպքերից, ձերբակալություններից և շանտաժներից, ինչպես նաև Էրդողանի ընտանիքի անդամների սկանդալում ներգրավվելուց հետո, մարդկանց մի մասը պատրաստ է ընտրել որևէ մեկին, բայց ոչ Էրդողանին», - նկատեց թուրքագետը:

Շաքարանը հավելեց, որ այնուամենայնիվ ընդդիմության կողմից առաջ քաշած թեկնածուն իսլամագետ է և Հայոց ցեղասպանության վերաբերյալ ունի անչափ կտրուկ և զինվորականությանը հարիր մոտեցումներ:

Այս տարի առաջին անգամ Թուրքիայի պատմության մեջ նախագահ ընտրելու իրավունքն ընձեռնվել է ժողովրդին, մինչ այս Թուրքիայի նախագահին ընտրում էր երկրի խորհրդարանը: Օգոստոս ամիսն կայանալիք ընտրություններին մասնակցելու են երեք թեկնածու՝ իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության նախագահ, վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, երկու խոշոր ընդդիմադիր կուսակցությունների` «Ժողովրդահանրապետական» ու «Ազգայնական շարժում» կուսակցությունների միասնական թեկնածու Էքմելեդդի Իսանօղլուն և քրդական ուժերի ներկայացուցիչ, «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» համանախագահ Սելահեթին Դեմիրթաշը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]