Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Թուրքիայում վառելիքի մաքսանենգությամբ զբաղվող ադրբեջանցի առեւտրականներ են ձերբակալվել

Թուրքիայում վառելիքի մաքսանենգությամբ զբաղվող ադրբեջանցի առեւտրականներ են ձերբակալվել

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայում ձերբակալվել են բենզատարների մի քանի վարորդներ, որոնք աշխատելիս են եղել Բաքու-Թբիլիսի-Ջեյհան երկաթուղու շինարարությունում եւ Ադրբեջանից մաքսանենգ ճանապարհով դիզելային վառելիք են փոխադրել Կարսի նահանգ:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով թուրքական «Հաբերլեր» լրատվական կայքը, մաքսանենգությունն իրականացվում էր Կարսի Արփաչայ ավանում` ցեմենտ փոխադրող բեռնատարների վրա դիզելային վառելիք փոխադրելու համար գաղտնի բաքեր տեղադրելու միջոցով:

Ցեմենտատարները պատկանել են ադրբեջանական BAYCEL ընկերությանը, որը կապալառուական աշխատանքներ էր կատարում երկաթուղու շինարարությունում: Ընկերության ադրբեջանցի վարորդները, որոնք Ադրբեջանի եւ Վրաստանի սահմաններն անխոչընդոտ հատելու թույլտվություն ունեին, զբաղվել են մաքսանենգությամբ:

Մաքսանենգ ճանապարհով Կարս փոխադրված վառելիքը վերավաճառվել է տարբեր ընկերությունների եւ մասնավոր անձանց:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]