Երևանում՝ 11:07,   16 Ապրիլ 2024

Շումախերի կինը վաճառում Է նրա ինքնաթիռը. Bild

Շումախերի կինը վաճառում Է նրա ինքնաթիռը. Bild

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Ֆորմուլա-1»-ի յոթակի չեմպիոն Միխայել Շումախերի, որը 2013 թվականի դետեմբերից մինչեւ այս տարվա հունիսը գտնվում Էր արհեստական կոմայի մեջ, կինը վաճառում Է նրա ինքնաթիռը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հուլիսի 25-ին հաղորդել Է Bild-ի տաբլոիդը:

Շումախերը գլխի ծանր վնասվածք Է ստացել 2013 թվականի դեկտեմբերի 29-ին Ֆրանսիական Ալպերում լեռնադահուկներով սահելիս եւ երկար ժամանակ գտնվում Էր արհեստական կոմայի մեջ: Ապրիլին նրա վիճակը որոշ առաջընթաց Է արձանագրել: Հունիսի վերջին հայտարարվել Է, որ 6,5 ամիս հետո Շումախերը դուրս Է եկել կոմայից եւ Գրենոբլի հիվանդանոցից փոխադրվել Լոզանի վերականգնողական կլինիկա: Այնուհետեւ նրա կինը՝ Կորինան, հայտարարել Է, որ Շումախերի վիճակն աստիճանաբար բարելավվում Է:   

Falcon 2000EX ինքնաթիռը նախատեսված Է ութ ուղեւորի  համար, ինքնաթիռի ֆյուզելաժին գրված են Շումախերի անվան եւ ազգանվան սըզբնատառերը: Ինքնաթիռը վաճառվում Է 20 միլիոն եվրոյով, նոր ինքնաթիռի գինը 25 միլիոն եվրո Է:

Շումախերը կարող Է իր տուն տեղափոխվել այս ամռան ընթացքում: Բազելի վերականգնողական կլինիկայի գլխավոր բժիշկ Մարկ Մադերը կարծում Է, որ այնպիսի հիվանդների համար, ինչպիսին Շումախերն Է, տանը լինելն «օպտիմալ Է», չնայած այն բանին, որ ընտանիքի համար նրա խնամքը հեշտ չի լինի:

Շումախերի տունը գտնվում Է Ժնեւի լճի ափին՝ Լոզանից ոչ հեռու, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]