Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Փասադենայում Հայոց ցեղասպանության մասին իրազեկվածության բարձրացմանն ուղղված համերգ տեղի կունենա

Փասադենայում Հայոց ցեղասպանության մասին իրազեկվածության բարձրացմանն 
ուղղված համերգ տեղի կունենա

ՓԱՍԱԴԵՆԱ, 25 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգի Փասադենա քաղաքի Հայոց ցեղասպանության հիշատակի հանձնաժողովը և համերգների կազմակերպմամբ մասնագիտացած «Լևիթ պավիլիոն Փասադենա» կենտրոն համատեղ համերգ կկազմակերպեն` նվիրված Հայոց ցեղասպանությանը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով «Ասպարեզ» պարբերականը, այն միտված է 1915 թվականին օսմանյան թուքերի կողմից 1.5 միլիոն հայերի կոտորածների մասին իրազեկվածության բարձրացմանը: «Որպես կնետրոնի նախագահ իմ մասնագիտական գործունեության հինգ տարվա ընթացքում սա առաջին նման կարևորության և նշանակության համերգն է, որին ես ներգրավված եմ: Ինձ համար պատիվ է զբաղվել համերգի նախապատրաստությամբ»,- ասել է  «Լևիթ պավիլիոն Փասադենա» կենտրոնի խորհրդի նախագահ Դարել Բրուքսը:

ԱՄՆ-ի ամենահայաշատ  նահանգը Կալիֆորնիան է, որը հաճախ անվանում են «Ամերիկյան Հայաստան»: Իսկ Փասադենայում բնակվում է մոտ 16 հազար հայ: 2013 թվականին տեղի հայ համայնքի ղեկավարների նախաձեռնությամբ ստեղծվեց Փասադենայի` Հայոց ցեղասպանության հիշատակի հանձնաժողով, որի նպատակն է քաղաքում կառուցել Հայոց ցեղասպանության 100-ամյակին նվիրված հանրային հուշահամալիր:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am