1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Ամերիկացի հեծանվորդ-ճանապարհորդ Ռոն Մաքգերիտին զոհվել Է Ռուսաստանի Իվանովոյի մարզում

Ամերիկացի հեծանվորդ-ճանապարհորդ Ռոն Մաքգերիտին զոհվել Է Ռուսաստանի 
Իվանովոյի մարզում

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամերիկացի հեծանվորդ Ռոն Մաքգերիտին, որը ճանապարհորդում Էր Ռուսաստանում, հուլիսի 24-ի երեկոյան զոհվել Է Իվանովոյի մարզում տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարի հետեւանքով: Նրան մահացու հարվածել Է անսթափ վիճակում գտնվող վարորդը: Ողբերգությունը տեղի Է ունեցել Կոստրոմա-Իվանովո մայրուղում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ին հայտնել են ներքին գործերի նախարարության մարզային վարչությունում:  

60-ամյա հեծանվորդին հարվածել Է բեռնատար «Գազել»-ի վարորդը, որը փախել Էր պատահարի վայրից, բայց շուտով ձերբակալվել Է ճանապարհապարեկային ծառայության կարգախմբի կողմից: Ենթադրվում Է, որ վարորդը եղել Է ալկոհոլի ազդեցության տակ:

Ռոն Մաքգերիտին ապրում Էր Բոստոնում: Նա վերջին 15 տարվա ընթացքում այցելել Է 61 երկիր: Ճանապարհորդը տեղաշարժվում Էր հատուկ սարքավորված շվեյցարական հեծանվով, որը թույլ Էր տալիս երթեւեկել մեջքի վրա կիսապառկած կամ պառկած, ինչպես նաեւ իր հետ վերցնել ուսապայուսակներ: Զոհվելու օրը ճանապարհորդը այցելել Է Կոստրոմա, որտեղ ասել Է, թե մտադիր Է շրջել Ռուսաստանի «Զոլոտոյե կոլցո»-ի բոլոր քաղաքներում:

Մաքգերիտին հանդես Էր գալիս որպես «խաղաղության դեսպանորդ»: Նա իր այցելած քաղաքների ղեկավարներին հանձնում Էր «խաղաղության նամակներ» եւ իր պարտքն Էր համարում մարդկանց հիշեցնել բարու գոյության մասին:

Ճանապարհատրանսպորտային պատահարի փաստով ՆԳ նախարարության տարածաշրջանային վարչությունում հարուցվել Է քրեական գործ եւ կատարվում Է հետաքննություն:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]