Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Հայ արիներն ու ազգայնականները նշել են Հայոց Վարդավառը

Հայ արիներն ու ազգայնականները նշել են Հայոց Վարդավառը

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայ արիականները եւ հեթանոս ազգայնականները ավանդության համաձայն, նշել են Հայոց Վարդավառի տոնը: Այն ամենասիրված ու զանգվածային տոներից է, որ նշվել է ինչպես նախահեթանոսական եւ հեթանոսական ժամանակներում, այնպես էլ այսօր: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայ արիական միաբանության լրատվական-տեղեկատվական կենտրոնից, միաբանության ու Հայ ազգայնականների  համախմբման անդամները հուլիսի 25-ին՝ Հայոց Սրբազան տոմարով եւ Արեգակնային անշարժ օրացույցով Աստղիկ օրը, կազմակերպել են հայ-արիական ծիսական տոնակատարություն:

Հայ արիներն ու ազգայնականները հերթական տոնական միջոցառմանն ավանդական ջրախաղով միմյանց ջրել են հայ արի քրմերի կողմից օծված ջրով, եւ, մեծ ու փոքր ջրոցի խաղալով, փառաբանել են Աստղիկ Աստվածուհուն եւ սերը, որ տիեզերաստեղծ միջուկն է արարչական, քանզի ամեն բան արարվել է սիրով ու առաքինությամբ: Վարդավառի տոնական արարողությունն այս անգամ եւս (Հայոց սրբազան տոմարով Աստղիկ օրը) կազմակերպվել է Քարի լճի մոտ՝ Արագածի գագաթները բարձրանալու ճանապարհին: Ծիսակարգը կատարել են ՀԱՄ հոգեւոր հանձնախմբի քրմերն ու քրմի թեկնածուները: Հայ արիներն ու ազգայնականները փառաբանել են Աստղիկ Աստվածուհուն՝ հայոց սրտերը սիրավառ պահելու, իսկ սիրող զույգերին էլ վահագնականչով ազգասիրական ու հայրենասիրական մղումներ հաղորդելու համար: Փառաբանել են նաեւ Հայ աստվածներին եւ Տիեզերքի արարչին եւ սերը առ ազգ եւ հայրենիք, այր ու կին:

Հազարամյակներ շարունակ, անգամ 301-ի հուդա-քրիստոնեական ներխուժումից ու Հայոց ցեղասպանությունից հետո, այդ տոնը նշվում է որպես Հայոց սիրո Աստղիկ Աստվածուհու տոն: Աստղիկը սիրո եւ գեղեցկության մարմնավորումն է հայոց մեջ, եւ առհասարակ Տիեզերքում, քանզի միայն Հայ Աստվածային Համակարգում է, որ ի սկզբանե եղել է Սիրող զույգերի արարչակնքում: Այսինքն` Հայոց ռազմի ու զորության Աստված Վահագնի եւ Հայոց սիրո ու գեղեցկության Աստվածուհի Աստղիկի սերը ցայսօր եզակի է ներաստվածային պատմության մեջ, որ ստացել է Տիեզերքի Արարչի հովանավորությունն ու հավերժանալու առաքելությունը: Հայի զորությունն ու սերն ի սկզբանե միահյուսվել են, ինչը մեր Աստվածային Համակարգին ու Հայ Տեսակին օժտել է արդարամտությամբ՝ Արարչակարգին հավատարիմ մնալու Առաքելությամբ:  Եվ արդար ուժ է Վահագնի զորությունը, զերծ չարությունից ու բիրտ լինելուց: Եվ զորավոր ու հաստատուն է Աստղիկի սերը, զերծ սին ու տկար դրսեւորումներից:

Վարդ՝ Վ-Արդ նշանակում է Գերագույն-Վերին սերումի խորհուրդ, Գերագույն Սիրո խորհուրդ: Վարդավառը նախաշնում է Գերագույն Սիրո խորհրդով վառվել-խանդավառվելը, օծվելը: Ջուրը նախանշում է մաքրություն-մաքրագործություն, ջրվելը՝ մաքրվել, իսկ Սիրո գերագույն խորհրդի կրող եւ պահապան Աստղիկ Աստվածուհուն (յուրաքանչյուրը՝ նաեւ իր սիրուն) ընդառաջ գնալու համար կատարվել է ջրով մաքրվելու-օծվելու արարողություն, ինչն արիադավան-հեթանոսական ավանդույթ է:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]