1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Գավառում կազմակերպվեց աշխատանքի տոնավաճառ

Գավառում կազմակերպվեց  աշխատանքի տոնավաճառ

ԳԱՎԱՌ, 25 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գավառի մշակույթի տանը Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմի զբաղվածության պետական գործակալության նախաձեռնությամբ  եւ պետական բյուջեի ֆինանսավորմամբ անցկացվեց աշխատանքի տոնավաճառ: Տոնավաճառին մասնակցում էին մարզի 26 գործատուներ, որոնք աշխատանք փնտրողներին էին առաջարկում 80 առկա եւ 16 սպասվելիք աշխատատեղեր:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարերի նախարարության աշխատակազմի զբաղվածության պետական գործակալության պետ Արտակ Մանգասարյանը, այս տարի պետական բյուջեով  նախատեսված է հանրապետությունում իրականացնել 11 տոնավաճառներ, որոնցից 7-րդն անցկացվեց Գավառ քաղաքում: Գեղարքունիքի մարզում այս տարվա հունիսի 1-ի դրությամբ  գրանցված աշխատանք փնտրողների թիվը կազմում է 5389, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 0,4 տոկոսով: Տարեսկզբին աշխատանքի են տեղավորվել մարզի 316 աշխատանք փնտրողներ:

 Շարունակում է բարձր մնալ գործազուրկ կանանց թիվը, որը կազմում է գործազուրկների թվի 68,3 տոկոսը: Գործազուրկների թվում գերակշռում են ճարտարագետները, բուժքույրերը, տեխնիկները, հաշվապահներն  ու վարորդները: Գործազուրկ քաղաքացիները նմանօրինակ  տոնավաճառներին մասնակցում են` իրենց հնարավորություններն ու անձնական տվյալները գործատուի կողմից առաջարկվող թափուր աշխատատեղերին համապատասխանեցնելու նպատակով եւ աշխատանքի անցնելու ակնկալիքով:

 Եթե առաջին անգամ աշխատանք փնտրողը նման տոնավաճառում  չի գտնում իրեն հարմար աշխատանք կամ չունի անհրաժեշտ հմտություններ եւ աշխատանքային փորձ, ապա մասնագետները խորհուրդ են տալիս չհուսահատվել: Քանզի այս մասին եւս հոգ է տարվում`  իրականացվում է մասնագիտական ուսուցում: Զբաղվածության պետական գործակալությունն իրականացնում է «Աշխատավարձի մասնակի փոխհատուցումը գործատուին»  եւ նման այլ ծրագրեր՝ մասնավորապես աշխատատեղի հարմարեցումը գործատուին: Խոսքը վերաբերում է հաշմանդամություն ունեցողներին, որոնց աշխատանքի վերցնող գործատուին են տրամադրվում տարբեր տեսակի սարքեր: Գավառի զբաղվածության տարածքային կենտրոնի հետ ակտիվ համագործակցության համար որոշ գործատուներ արժանացան զբաղվածության պետական գործակալության շնորհակալագրին:

Խոսրով խլղաթյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]