Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Եժի Նովակովսկին հաստատվել է Հայաստանում Լեհաստանի դեսպանի պաշտոնում

Եժի Նովակովսկին հաստատվել է Հայաստանում Լեհաստանի դեսպանի պաշտոնում

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լեհաստանի Սեյմի արտաքին հարաբերությունների հարցերով հանձնաժողովը Եժի Նովակովսկուն հաստատել է Հայաստանում Լեհաստանի արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնում: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով Ostkraft-ը, խոսելով իր աշխատանքի առաջնահերությունների մասին` Նովակովսկին նախ հիշեցրել է, որ Հայաստանը հանդիսանում է «Արևելյան գործընկերության» անդամ, սակայն միաժամանակ հայտարարել է Եվրասիական տնտեսական միությանը միանալու մասին: Դեսպանի խոսքով` այդ իրավիճակում Լեհաստանի համար առաջնային քաղաքական խնդիր է «չհեռացնել» Հայաստանին եվրոպական հեռանկարից»:

Մյուս կարևոր քայլերից դեսպանն առանձնացրել է հայ-լեհական տնտեսական և մշակութային համագործակցության ամրապնդումը: Ապագա դեսպանը հայտարարել է, որ մոտակա ժամանակահատվածում պաշտոնական Վարշավայի աշխատանքային կապերը Երևանի հետ ուղղված են լինելու 2015 թվականին, երբ կնշվի «Թուրքիայում հայերի կոտարածների 100-ամյակը»: «Հայաստանը համարվում է այնպիսի երկիր, որտեղ խոսքերը, խորհրդանիշներն ու պատմությունն ունեն մեծ նշանակություն»,- ընդգծել է Նովակովսկին:

Պատասխանելով Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման մասին պատգամավորների հարցերին`դիվանագետը նշել է, որ «Հայաստանի և Ադրբեջանի անդամակցությունն «Արևելյան գործընկերության»-ը և Եվրամիության հետ կապերի սերտացումը կարող է նպաստել այդ խնդրի լուծմանը: Նովակովսկու կարծիքով` իրավիճակը բավականին դժվար է, իսկ Լեհաստանն այդ հարցում կարող է ներգրավվել միայն այնքանով, որքանով կներգրավվի պաշտոնական Բրյուսելը:

Հայաստանում Լեհաստանի դեսպանի պաշտոնում Նովակովսկին կփոխարինի Զդիսլավ Ռաչինսկուն:

Եժի Նովակովսկին ծնվել է 1959 թվականին` Ռադոմում: Նա ավարտել է Յագելոնիայի համալսարանի պատմական ֆակուլտետը, Վարշավայի համալսարանում ստացել է դոկտորի կոչում: Աշխատել է Tygodnika Polskiego թերթի գլխավոր խմբարի տեղակալի և Wprost թերթի միջազգային բաժնի խմբագրի պաշտոններում: Գործունեություն է ծավալել նաև Սենատում, որպես միջազգային հետազոտությունների պատասխանատու, եղել է Լեհաստանի նախկին նախագահ Լեխ Վալենսայի` արևելյան քաղաքականության հարցերով խորհրդականը և նախկին վարչապետ Եժի Բուզեկի` միջազգային հարցերով խորհրդականը: 2010 թվականից զբաղեցրել է Լատվիայում Լեհաստանի դեսպանի պաշտոնը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]