Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Հանքավանի «Զեփյուռ» մանկական ճամբարում կազմակերպվել են առաջին բուժօգնության դասընթացներ

Հանքավանի «Զեփյուռ» մանկական ճամբարում կազմակերպվել են առաջին 
բուժօգնության դասընթացներ

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ԱԻ նախարարությունը Կոտայքի մարզում գտնվող Հանքավանի «Զեփյուռ» մանկական ճամբարում ամառային հանգիստն անցկացնող երեխաների համար հուլիսի 14-15-ը կազմակերպել է առաջին բուժօգնության դասընթացներ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, դասերը վարել են ՀՀ ԱԻՆ ՓԾ բժշկական ապահովման վարչության պետ, փ/ծ գնդապետ Կարեն Աթոյանը, նույն վարչության աղետների բժշկության բաժնի պետ Նունե Ադամյանը և Աղետների բժշկության տարածաշրջանային կենտրոնի առաջին բժշկական օգնության բաժնի ավագ հրահանգիչ Հերմինե Նավասարդյանը: Երկօրյա դասընթացին մասնակցել է 370 երեխա:

Երեխաներն ակտիվ են եղել դասընթացների թե տեսական, թե գործնական պարապմունքներին ու մեծ հետաքրքրություն են ցուցաբերել մատուցվող նյութերի, առաջին բուժօգնության կազմակերպման և ցուցաբերման հարցերի նկատմամբ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]