1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

«Մալայզիական ավիաուղիներ» ընկերությունը Ամստերդամից վերջին չվերթն է կատարել MH17 համարի ներքո

«Մալայզիական ավիաուղիներ» ընկերությունը Ամստերդամից վերջին չվերթն է կատարել MH17 համարի ներքո

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Մալայզիական ավիաուղիներ» ավիաընկերությունը Ամստերդամից Քուալա Լումպուր վերջին չվերթն է կատարել MH17 համարի ներքո: Ինչպես ավելի վաղ հայտարարվել էր, ավիափոխադրողը չվերթի համարը փոխարինել Է MH19-ով: Այլ փոփոխություններ առայժմ չեն սպասվում:

«MH17 չվերթի համարն ընդմիշտ պատմության գիրքը կանցնի, դա արվում Է ի հիշատակ հուլիսի 17-ի զոհերի, երբ 298 մարդ զոհվեց»,-նշվում Է ընկերության հայտարարության մեջ:

Փորձագետները ենթադրում են, որ մալայզիական ավիափոխադրողին դժվարին ժամանակներ են սպասում Ուկրաինայի երկնքում տեղի ունեցած ավիաաղետի կապակցությամբ, ինչպես նաեւ այն Boeing-ի առեղծվածային պատմության պատճառով, որը մարտի 8-ին անհետացավ Հնդկական օվկիանոսի ջրատարածքում: Մինչդեռ Մալայզիայի բնակիչները կոչ են անում աջակցել երկրի գլխավոր ավիաընկերությանը եւ չհրաժարվել «Մալայզիական ավիաուղիների» ինքնաթիռների ծառայությունից, հաղորդել Է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]