1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Աշխարհի խոշորագույն ինտերնետ-ռիթեյլերի՝ Amazon-ի զուտ վնասն աճել է 18 անգամ

Աշխարհի խոշորագույն ինտերնետ-ռիթեյլերի՝ Amazon-ի զուտ վնասն աճել է 18 անգամ

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աշխարհի խոշորագույն ինտերնետ-ռիթեյլերի՝ Amazon-ի զուտ վնասը 2014 թվականի երկրորդ եռամսյակում աճել է 18 անգամ, չնայած հասույթի ավելացմանը, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:

Ինչպես հաղորդվում է ընկերության մամուլի տեղեկագրում, ապրիլ-հունիսին նրա զուտ վնասը կազմել է 126 մլն դոլար կամ 27 ցենտ մեկ բաժնետոմսի հաշվարկով՝ անցյալ տարվա համապատասխան ժամանակաշրջանի 7 մլն դոլարի կամ մեկ բաժնետոմսի հաշվով 2 ցենտի համեմատությամբ:

Ընկերության հասույթն աճել է 23 տոկոսով եւ հասել 19,34 մլրդ դոլարի՝ մեկ տարի առաջվա 15,7 մլրդ դոլարի դիմաց:

Ընթացիկ եռամսյակում Amazon-ը պլանավորում է հասույթ ստանալ 19,7-21,5 մլրդ դոլարի չափով:

Ինտերնետ-ընկերության բաժնետոմսերի գնանշումները հաշվետվության հրապարակումից հետո հուլիսի 24-ի էլեկտրոնային սակարկությունների ընթացքում ընկել են ավելի քան 10 տոկոսով: Ընկերության կապիտալիզացիան այս տարվա սկզբից կրճատվել է 10 տոկոսով՝ մինչեւ 164,8 միլիարդ դոլար, հաղորդել է «Ինտերֆաքս» գործակալությունը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]